484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Բուքմեյքերական գրասենյակում սպանություն կատարողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12:11
25 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանի բուքմեյքերական գրասենյակներից մեկում 28–ամյա Արթուր Նազարյանի սպանության կատարողը նախկինում դատված 32–ամյա Կարեն Շահինյանն է, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

Սպանողի ինքնությունը պարզվել է Հայաստանի ոստիկանության Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ։

Հաղորդման մեջ նշվում է, որ Շահինյանն ավազակությամբ գույք հափշտակելու նպատակով հարձակում կատարելու դիտավորությամբ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 01.00-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արթուր Նազարյանի որովայնին, պարանոցին և կրծքավանդակին, սպանել նրան ու հափշտակել գումար:

Դեկտեմբերի 24-ին Կարեն Շահինյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:

Քննությունը շարունակվում է: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:41
23 Մարտի 2017
Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապված է նրա՝ ՕՐՕ դաշինքին սատարելու հետ
Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապված է նրա՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին սատարելու հետ:
21:17
23 Մարտի 2017
Սահմանվել է առաջիկա ընտրությունների էլեկտրոնային քվեարկության մեկնարկը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգշաբթի արտահերթ նիստ է գումարել։
17:46
23 Մարտի 2017
ԱԱԾ-ն «Իգլայի» գործով տարաբնույթ քննչական գործողություններ է կատարում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կասկածյալների մասնակցությամբ կատարում է տարաբնույթ քննչական գործողություններ:
17:20
23 Մարտի 2017
Հայաստանն իր ներդրումային միջավայրը կներկայացնի միջազգային հարթակներում KPMG-ի օգնությամբ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «KPMG» բաժնետիրական ընկերության միջև Պայմանավորվածությունների մասին հուշագիր է ստորագրվել։

16:36
23 Մարտի 2017
Սամվել Բաբայանի դուստրը թատերական ներկայացում է անվանել հոր ձերբակալությունը
Սամվել Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանը, Facebook-ի իր էջում հոր ձերբակալության վերաբերյալ գրառում է կատարել։
14:15
23 Մարտի 2017
Սամվել Բաբայանը չի ընդունում իր մեղքը. փաստաբան
Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
13:35
23 Մարտի 2017
Քննիչը կեղծել է սպանության փորձի վերաբերյալ քրեական գործի ապացույցը
Ըստ տուժողի, արձանագրության երկրորդ և երրորդ էջերում առկա ստորագրություններն իր կողմից չեն կատարվել։
13:07
23 Մարտի 2017
Ռուս սահմանապահները Իրանից Հայաստան թմրանյութերի ներկրման փորձ են կանխել
ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Մեղրիի սահմանային ջոկատի զինծառայողները «Մեղրի» մաքսակետի աշխատակիցների հետ համատեղ ձերբակալել են Իրանի քաղաքացու:
11:52
23 Մարտի 2017
ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպանը նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան
ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
11:40
23 Մարտի 2017
Կարեն Կարապետյանը շատ կոշտ հայհոյել է Ծառուկյանին ու Աբրահամյանին
Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արտաշատում կազմակերպված ընդունելությունը նման չէր մյուս մարզերում կազմակերպված ընդունելություններին։
10:41
23 Մարտի 2017
Սեյրան Օհանյանին նույնպես կարող են ձերբակալել
Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ են հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն։
20:26
22 Մարտի 2017
ՕՐՕ–ի հայտարարությունը` Սամվել Բաբայանի գործով. Բաբայանի հետ կապված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի
ՕՐՕ դաշինքը հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման կապակցությամբ։