ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար գործարկել է «Բիզնեսին ընդառաջ» ակցիա, որը կտևի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31–ը։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ակցիայի շրջանակում Բանկի հաճախորդներ հանդիսացող իրավաբանական անձիք և անհատ ձեռներեցները կարող են ձևակերպել անգրավ բիզնես վարկեր մինչև 7 մլն ՀՀ դրամ գումարի չափով, 6-ից մինչև 48 ամիս մարման ժամկետով:
«Առաջին 6 ամսվա համար հաճախորդին տրամադրվում է 10 տոկոսի արտոնյալ տոկոսադրույք, իսկ սկսած 7-րդ ամսից տոկոսադրույքն ավտոմատ կերպով կխոփոխվի և կբարձրանա մինչև 17%, ինչը համապատասխանում է Բանկում գործող տոկոսադրույքին»,– հայտնում են ընկերությունից։
Վարկերը կարել է ձևակերպել Բանկի բոլոր մասնաճյուղերում: Վարկի որորշման կայացման և ձևակերպման ընթացքը տևում է մինչև 8 ժամ:
Տվյալ ակցիայից օգտվել կարող են ինչպես նոր այնպես էլ գործող հաճախորդները, որոնք ցանկանում են ձևակերպել նոր վարկ:
Գործարկելով «Բիզնեսին ընդառաջ» ակցիան` ՎՏԲ-Հայաստան Բանկը նպաստում է Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը և թեթևացնում է նրանց ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
«Բիզնեսին ընդառաջ» ակցիայի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում,
www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–