ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Բելառուսի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Վլադիմիր Մակեյի և Սերգեյ Լավրովի միջև:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը:
Загружается новость ...
"Право"
Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր երկրներին առաջարկել է կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26–ին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ «մարտի 1»–ի գործով։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանք կիրառելու համար։ Դատարանը որոշեց ազատ արձակել Խաչատուրովին 5 մլն դրամ գրավի դիմաց։ -0-