480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Beeline-ը պարգևատրվեց Հեռահաղորդակցության ոլորտում զգալի ներդրում ունենալու համար
15:42
11 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Beeline-ն արժանացավ ԱՊՀ երկրների միջպետական մրցանակի և պարգևատրվեց ՀՀ Հեռահաղորդակցության ոլորտում զգալի ներդրում ունենալու համար, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

 «Մրցանակը տրվել է 2015 թ-ին ապրանքների և ծառայության որակի ոլորտում ձեռքբերումների և միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացիայի Միջպետական խորհրդի 48-րդ նիստի շրջանակում»,-ասված է հաղորդագրությունում:

ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացիայի Միջպետական խորհրդի 48-րդ նիստը կազմակերպվել է հավատարմագրման ոլորտում սկզբունքների և մոտեցումների միջպետական ուղիների մշակման նպատակով։ Երկօրյա նիստի քննարկումներին մասնակցում են ավելի քան 150 ներկայացուցիչներ ԱՊՀ տասնմեկ երկրներից և միջազգային կազմակերպություններից։

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նիստի մասնակիցներին և կազմակերպիչներին Beeline-ին բարձր գնահատական տալու համար: Այս պատվոգիրն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար. այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ Beeline-ի ծառայություններն առավելագույնս համապատասխանում են միջազգային պահանջներին թե´ ծառայությունների, և թե´ սպասարկման որակի առումով: Այն ևս մեկ խթան է մեզ համար` գալիք տարում ևս շարունակելու կատարելագործվելու և մեր բաժանորդների համար ավելի պարզ, հարմար ու մատչելի առաջարկներով հանդես գալու գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացիայի Միջպետական խորհուրդը հիմնվել է 1992թ.-ին` որպես ԱՊՀ անդամ երկրների ոլորտային համագործակցության մարմին` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու նպատակով:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Beeline-ն արժանացավ «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր» կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» հինգերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում: 2014 թ. ընկերությունն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը: Իսկ ամենամյա դիվանագիտական և բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
23 Հունիսի 2017
Կապանում դամբարաններ են թալանվել. կասկածյալները պատմում են իրենց գործողությունների մասին (ՎԻԴԵՈ)
Կապանում մ .թ.ա. 1–ին հազարամյակի դամբարաններ են թալանվել։
19:03
23 Հունիսի 2017
Մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողը բուժումը կշարունակի արտերկրում
ՀՀ իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի լրացուցիչ բուժումն արտերկրում:
18:40
23 Հունիսի 2017
Աննախադեպ երևույթ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել (ՎԻԴԵՈ)
Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում, 12 երեխա է ծնվել։
17:30
23 Հունիսի 2017
Ո՞րն է Արթիկում շենքի փլուզման պատճառը. պարզաբանել է նախարարը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նշել է Արթիկում շենքի փլուզման պատճառը։
16:40
23 Հունիսի 2017
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից 2018թ.–ի սկզբին:
15:18
23 Հունիսի 2017
Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության հերթական նիստում հայտարարել է գերատեսչությունների աշխատանների ռեստարտի մասին:

13:23
23 Հունիսի 2017
«Միայնակ գայլին» քաղցած են պահում և փորձում են հոգեբանորեն ընկճել. պաշտպան
Նախօրեին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ իբր արգելված իր են գտել։
11:12
23 Հունիսի 2017
Ֆեմիդան մի ողջ զինանոց է հանձնել ոստիկանությանը Հայաստանում
Հունիսի 21-ի առավոտյան Աշտարակի բնակիչը ներկայացել է ոստիկանություն։
10:23
23 Հունիսի 2017
Շոգը վերադառնում է Հայաստան
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 5-6 աստիճանով:
08:00
23 Հունիսի 2017
Հինգշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:10
22 Հունիսի 2017
Ադրբեջանում գերեվարվածը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը պարզաբանում է տվել։
20:22
22 Հունիսի 2017
Հայաստանի բնակիչները երկարակեցության ռեկորդակիր են լինելու ԱՊՀ–ում
ՄԱԿ–ի զեկույցի համաձայն, մինչև 2100 թվականը հայերն ԱՊՀ մյուս երկրների բնակիչներից ավելի երկար են ապրելու։