478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
Beeline-ը շարունակում է ֆիքսված կապի արդիականացման աշխատանքներն Արագածոտնի և Լոռու մարզերում
18:29
12 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի արդիականացմանն ուղղված աշխատանքները: Մասնավորապես, 2015թ.-ի նոյեմբեր ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Լոռու մարզի Թումանյան քաղաքում և Արագածոտնի մարզի Բյուրական և Անտառոտ համայնքներում, telecom.arka.am-ի փոխանցմամբ հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:  

Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը Թումանյանում նախատեսվում է մինչև այս տարվա դեկտեմբերի 12-ը,  իսկ Բյուրականում և Անտառոտում` մինչև նոյեմբերի 30-ը, նշված համայնքների բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:       

«Beeline-ը շարունակում է ընդլայնել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների աշխարհագրությունը` դրանք հասանելի դարձնելով Հայաստանի մարզերի ավելի մեծ թվով բնակիչների համար: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք աշխատել նաև ֆիքսված ցանցի արդիականացման ուղղությամբ` ձգտելով համատեղել մատչելի սակագները որակյալ կապի հետ: Թվայնացման աշխատանքների ավարտից հետո Լոռու և Արագածոտնի մարզերի ևս երեք համայնքների բնակիչներ հնարավորություն կունենան օգտվելու ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի մեր պարզ և հարմար ծառայություններից»,- նշել է Հայաստանում Beeline-ի գխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:    

Նշենք, որ 2015 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 6 բնակավայրի հեռախոսային ցանց և մոնտաժել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների 832 նոր պորտ: Իսկ 2014 թ. ընկերության ձեռքբերումներից է ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը։     

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: -0-
 




Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
28 Հուլիսի 2017
Հինգշաբթի` հուլիսի 27-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հուլիսի 27-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
20:04
27 Հուլիսի 2017
Իլ-76–ը և Մի-38–ը կփորձարկվեն Հայաստանում
Աշխատանքային խումբ է ստեղծվել ռուսական ավիատեխնիկայի` Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումներ անցկացնելու համար։
19:07
27 Հուլիսի 2017
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով 1 անձ է ձերբակալվել
Բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը:
17:33
27 Հուլիսի 2017
Հայաստանը ծրագրում է պարզեցնել վիզային ռեժիմը զբոսաշրջիկների համար
Հայաստանն օտարերկրացի զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի ռեժիմի լրացուցիչ ազատականացման հնարավորություն կտա:
17:02
27 Հուլիսի 2017
Տեսախցիկներ` Երևանի կենտրոնական ևս երկու խաչմերուկում
Շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
15:59
27 Հուլիսի 2017
Հայաստանի դպրոցները պետք է պատրաստվեն սեպտեմբերի 1–ին
Հայաստանի դպրոցների շինարարական և նորոգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2017-2018 նոր ուստարվա սկիզբը։

15:57
27 Հուլիսի 2017
Հայաստանում 80–ից 100 հազար մարդ պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրի շահառու կդառնա
Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության փորձնական ծրագիրը կգործարկվի 2017 թ.–ի սեպտեմբերից։
12:55
27 Հուլիսի 2017
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն ՌԴ–ում կայանալիք «Միջազգային բանակային խաղերին»
Ռուսաստանում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:
12:15
27 Հուլիսի 2017
Ազգությամբ թուրք տղամարդը, անցնելով Արաքս գետը, ապօրինի հատել է ՀՀ սահմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ազգությամբ թուրք Օզգյուլ Դումանն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը։
11:08
27 Հուլիսի 2017
«Ամենաշատը թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջնում». Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան
Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը,  դուստրն ու թոռնիկը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում տեսակցել են իրենց  հարազատին։
08:00
27 Հուլիսի 2017
Չորեքշաբթի` հուլիսի 26-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 26-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը: