ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Beeline–ը հայտարարում է Beeline Pro 5 Dual և Beeline Smart 8 Dual սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Սմարթֆոններն արժեն 40 900 դրամ և 25 900 դրամ համապատասխանաբար։
Հնարավոր է ձեռք բերել սմարթֆոնը նաև տարաժամկետ վճարման պայմանով։
Beeline Pro 5 սմարթֆոնը գնելիս բաժանորդը կարող է օգտվել հատուկ առաջարկից ՝ «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին մեկ ամսով միանալու և 10 ԳԲ ինտերնետ 6 ամսով ստանալու հնարավորությամբ (բոլոր չօգտագործված մեգաբայթերը փոխանցվում են հաջորդ ամիս), իսկ Beeline Smart 8–ը՝ «Սմարթ Հատուկ» սակագնային փաթեթին մեկ ամսով միանալու և 5000 ՄԲ ինտերնետ 6 ամսով ստանալու հնարավորությամբ։
«Երևանում 4G ցանցի գործարկումից հետո, Beeline-ն ընդլայնում է իր սեփական սմարթֆոնների տեսականին, առաջարկելով Beeline Pro 5 ժամանակակից 4-րդ սերնդի ցանցն ապահովվող սմարթֆոնը, ինչպես նաև բյուջետային՝ Beeline Smart 8 սմարթֆոնը։ Հաճախորդները, կախված իրենց նախասիրություններից, կարող են ընտրել այս երկու նոր սմարթֆոններից այն մոդելը, որն ավելի հարմար է իրենց և լիարժեք օգտվեն Beeline–ի պարզ և հարմար ծառայություններից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline Pro 5 սմարթֆոնն ունի գրավիչ և ժամանակակից դիզայն, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի երկու SIM-քարտի հնարավորություն և աշխատում է 4G/LTE ցանցում։
Հեռախոսն ունի 4 միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլեր, այդ թվում Bluetooth 4.0 и Wi-Fi 802.11 b/g/n/, ինչպես նաև սենսորային IPS էկրան։ Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, ունի 4 միջուկային պրոցեսոր, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի 2 տեսախցիկ, երկու SIM-քարտի հնարավորություն և աշխատում է 2G և 3G ցանցերում։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում