439.88
4.45
403.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

Beeline ծառայություններին այժմ հնարավոր է միանալ EasyPay վճարման տերմինալների միջոցով

18:22
08 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) տեղեկացնում է EasyPay վճարման տերմինալների միջոցով ծառայություններին միանալու նոր հնարավորության գործարկման մասին:

Ինչպես չորեքշաբթի հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է տերմինալի գլխավոր մենյու բաժնում ընտրել Beeline բաժինը, մուտքագրել հեռախոսահամարը, որի համար միացվելու է ծառայությունը, ընտրել ծառայությունը և հետևել համակարգի ցուցումներին։
«Հարմարությունը և պարզությունը Beeline-ի համար շատ կարևոր են: Մենք շարունակում ենք աշխատել ծառայություններն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ ոչ միայն մեր ուժերով, այլ նաև համագործակցելով այլ ընկերությունների հետ: Մեզ համար հաճելի է, որ այժմ կարող ենք հաճախորդներին առաջարկել միանալ մեր ծառայություններին EasyPay տերմինալների միջոցով ամբողջ Հայաստանի տարածքում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

EasyPay տերմինալների միջոցով առաջարկվող ծառայությունների ցանկը ներառում է Beeline բջջային կապի և բջջային ինտերետի գործող ծառայությունների գրեթե ամբողջ ցանկը: Բաժանորդը տերմինալի մենյու բաժնում տեսնում է տեղեկատվություն իր սակագնային փաթեթի համար հասանելի ծառայությունների վերաբերյալ: Մասնավորապես, Beeline-ի հաճախորդները EasyPay վճարման տերմինալի միջոցով կարող են վճարել և միանալ բջջայի կապի ցանկացած ծառայության, օրինակ Mega, Regular, Premium, Forsage ամսական ինտերնետ ծառայություններին, ինչպես նաև «Զրուցենք», «Կողք կողքի», «Ռուսաստանյան» ձայնային ծառայություններին և այլն։

Հայաստանի տարածքում այս պահին աշխատում է ավելի քան 500 EasyPay տերմինալ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը