478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Այվազովսկու և Աստվածաշնչի հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում
15:00
25 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակը և Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակն ընդգրկվել են Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017թթ. օրացույցի մեջ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ կայքը։

Որոշումը կայացվել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, նոյեմբերի 4-ից 18-ը տեղի ունեցած Գլխավոր կոնֆերանսի 38-րդ նստաշրջանի ընթացքում:

Ованнес Айвазовски

Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350 ամյակը» հայտը ստացել է Ֆրանսիայի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության աջակցությաունը, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ներկայացված «Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակը» հայտը՝ Իտալիայի Հանրապետության աջակցությունը:

Այսպիսով, 1998 թվականից առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 21 հոբելյանական տարեթիվ:

Հայոց լեզվով առաջին տպագիր Աստվածաշունչը 1666 թվականին հրատարակել է Ոսկան Երևանցին Ամստերդամում Հայ առաքելական եկեղեցու տպագրատանը։ Գիրքը լույս է տեսել այն ժամանակի համար հսկայական տպաքանակով` 5000 օրինակ։ Դրանցից երկուսը հրատարակվել են հատուկ ուշադրությամբ` ձեռքով է կազմվել, իսկ կազմի վրա պատկերվել է Հիսուս Քրիստոսին գրկած Աստվածամայրը։ Այդ Աստվածաշունչները նվիրաբերվել են ֆրանսիացի Լյուդովիկոս 14–րդ թագավորին և Կլեմենտոս 9–րդ Հռոմի Պապին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
29 Հուլիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
22:56
28 Հուլիսի 2017
ՀՀ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է 33–ամյա զինծառայողի դին` գլխի շրջանում վնասվածքով
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում այսօր հայտնաբերվել է 33–ամյա զինծառայողի դին` գլխի շրջանում վնասվածքով։
19:25
28 Հուլիսի 2017
Երևանի կենտրոնում կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը
Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:
18:26
28 Հուլիսի 2017
Կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից. նոր մանրամասներ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությունից (ՖՈՏՈ)
Կինը  փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։
14:56
28 Հուլիսի 2017
Պատշգամբից ընկած երեխան վիրահատության կարիք ունի
Երեխան, ում 2-րդ հարկի պատշգամբից անզգուշաբար ցած էր գցել տատիկը, ունի բազմաթիվ տրավմաներ:
12:58
28 Հուլիսի 2017
Ծեծ, սպանություն, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության. 6 ամսում քննվել է ընտանեկան բռնության 215 դեպք
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ:
11:59
28 Հուլիսի 2017
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության սահմռկեցուցիչ մանրամասները
Հուլիսի 25–ին հայտնաբերվել էր Արմավիրի մարզպետի խորհրդական, 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դին:
10:30
28 Հուլիսի 2017
Օդի ջերմաստիճանը Հայաստանում նորմայից բարձր կլինի
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն։
08:00
28 Հուլիսի 2017
Հինգշաբթի` հուլիսի 27-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հուլիսի 27-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
20:04
27 Հուլիսի 2017
Իլ-76–ը և Մի-38–ը կփորձարկվեն Հայաստանում
Աշխատանքային խումբ է ստեղծվել ռուսական ավիատեխնիկայի` Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումներ անցկացնելու համար։
19:07
27 Հուլիսի 2017
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով 1 անձ է ձերբակալվել
Բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը:
17:33
27 Հուլիսի 2017
Հայաստանը ծրագրում է պարզեցնել վիզային ռեժիմը զբոսաշրջիկների համար
Հայաստանն օտարերկրացի զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի ռեժիմի լրացուցիչ ազատականացման հնարավորություն կտա: