527.4
7.25
475.91
+36
Եղանակը Երևանում
Հայ

Ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ` խոշոր կաշառք ստանալու գործով

21:22
22 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, քրեական գործով առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը, ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 2013 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.-ին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, նշված դատավարական գործընթացին միջամտելու՝ այն է՝ դատապարտյալի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի քննարկման ընթացքում տվյալ վարույթին մասնակցող դատախազի կողմից դրան չառարկելու, դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիրը բավարարելու դեպքում այն չբողոքարկելու և դրանով պայմանավորված դատապարտյալի համար ցանկալի արդյունքի ապահովմանը նպաստելու համար, դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք:

Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ավագ դատախազ Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով պատշաճ դատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:38
22 Օգոստոսի 2019
Մխիթար Հերացու արձանը կկանգնեցվի Թեհրանում (ՖՈՏՈ)
12–րդ դարի հայ բժիշկ և գիտնական Մխիթար Հերացու արձանը կկանգնեցվի Թեհրանում:
17:16
22 Օգոստոսի 2019
Հայ զինծառայողները կկարողանան օգտվել անտոկոս հիփոթեքից
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ընդունեց զինծառայողների հիփոթեքային վարկավորման սուբսիդավորման համակարգի ներդրման նախագիծը։
12:30
22 Օգոստոսի 2019
Հայտնաբերվել է Գեղարքունիքում սիբիրախտով վարակի աղբյուրը (ՖՈՏՈ)
Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց:
10:50
22 Օգոստոսի 2019
Բացահայտվել է «օրենքով գողի» սպանությունը. կասկածվում է ՌԴ Գրոզնի շրջանի բնակիչ
Ոստիկանությունը հայտնում է «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի (առավել հայտնի որպես Անդիկ) սպանության բացահայտման մասին:
10:11
22 Օգոստոսի 2019
Արայի լեռան մոտ հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ
Շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
08:00
22 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը
21:11
21 Օգոստոսի 2019
Երևանում շտապօգնության բրիգադներն ավելացել են 15–ով (ՎԻԴԵՈ)
Շտապօգնության 14 բրիգադներ մեքենաներով էլ կավելանան մարզերում։
19:49
21 Օգոստոսի 2019
Ավարտվել է Սանասարյանի գործով նախաքննությունը. մեղադրանքի ձևակերպումներում փոփոխություններ կան
Քրեական գործի նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին
17:39
21 Օգոստոսի 2019
Ավինյան. «Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամուլսարի վերաբերյալ նոր գրառում է կատարել իր Facebook–ում
16:20
21 Օգոստոսի 2019
ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հարցը լուծել հանրաքվեի միջոցով
Բերված փաստարկները համոզիչ չեն, պետք է գնանք մասնագիտական խմբերի լրացուցիչ երկխոսության:
15:49
21 Օգոստոսի 2019
Անոմալ շոգ Երևանում. Սուրենյանը հանդես է եկել կոչով
Գագիկ Սուրենյանը օգոստոսի համար անոմալ տապի պատճառով հանդես է եկել կոչով:
15:28
21 Օգոստոսի 2019
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ
Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը: