527.4
7.25
475.91
+28
Եղանակը Երևանում
Հայ

«Ավրորա» մարդասիրական մրցանակը ներկայացրել է 3 հերոս–նոմինանտներին և մրցանակաբաշխության ամսաթիվը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

16:51
24 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ավրորա» մարդասիրական մրցանակը հրապարակել է 2019թ. «Ավրորայի» հերոսներին, ովքեր աչքի են ընկել բացառիկ արիությամբ և նվիրվածությամբ մարդկային կյանքեր փրկելու գործին։

Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Նուբար Աֆեյանը, երեք նոմինանտները մարդասիրական ականավոր գործիչներ են, ովքեր ազատում են կանանգ ԻԼԻՊ ստրկությունից, պայքարում են Յեմենում գաղտնի բանտերի ցանցի դեմ և օգնում են նիգերիացի դպրոցական աղջիկներին վերադառնալ տուն։

2019թ. «Ավրորայի» հերոսները

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը մեծարում է երեք մարդասերներին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից կանանց ազատագրելու, Եմենի գաղտնի բանտային ցանցը բացահայտելու և Նիգերիայում առևանգված աղջիկներին ազատ արձակելու համար բանակցելու ազնիվ նվիրման համար:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովն առանձնացրել է 2019թ. «Ավրորայի» երեք բացառիկ հերոսների, որոնց ընտրել է դրսեւորած եզակի խիզախության, նվիրվածության և ազդեցության համար: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 20-ին՝ Հայաստանում: 1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակով դափնեկիրը կստանա հնարավորություն՝ շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իր գործը ոգեշնչած կազմակերպություններին:

2019թ. «Ավրորայի» հերոսներն են.

Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության համահիմնադիր և տնօրեն:

Аврора Aurora Prize

Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին եւ ցուցաբերում բժշկական օգնություն: Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում եւ ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին: Առաջնորդվելով մարդկանց փրկելու մեծագույն ցանկությամբ՝ նա կարողացել է ճանապարհներ գտնել եւ հաղթահարել բազմաթիվ բյուրոկրատական, տեղափոխման հետ կապված խոչընդոտներ՝ օգնելով ամենակարիքավորներին: Միրզա Դինային առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք կրթության հնարավորություն են տալիս անապահով աշակերտներին եւ օգնություն տրամադրում աղետներից տուժածներին: Դրանք են «Լյուֆթբրյուքե Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը, «ՍԻԴ» հիմնադրամը (SEED Foundation) եւ «Շայ» հիմնադրամը (Shai Fund):

Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան, «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրեն (Future Prowess Islamic Foundation):

Аврора Aurora Prize

Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին եւ պաշտպանում նրանց: 2016թ. հոկտեմբերին Զանա Բուկար Մուստաֆան գաղտնի հանդիպեց «Բոքո hարամի» ապստամբների հետ Սամբիսայի անտառներում տեղակայված նրանց թաքստոցում եւ վերադարձավ այնտեղից՝ իր հետ բերելով առեւանգված 21 երեխա: Տասներեք ամիս անց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Շվեյցարիայի կառավարության եւ Նիգերիայի իշխանությունների աջակցությամբ նա բանակցեց եւս 82 աղջիկների ազատ արձակման շուրջ: Զանա Բուկար Մուստաֆան առաջադրել է երեք կազմակերպություն, որոնց նպատակն է կառուցել ուժեղ համայնք եւ բարելավել կառավարման մեխանիզմները, ինչն էլ կբերի հակամարտությունների նվազեցման: Դրանք են «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամը (Future Prowess Islamic Foundation), «Ադաբ» համայնքային վերականգնման հիմնադրամը (Adab Community Renewal Foundation) և «Հերվա» համայնքային զարգացման նախաձեռնությունը (Herwa Community Development Initiative):

Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան և ակտիվիստ:

Аврора Aurora Prize

Հուդա ալ-Սարարին մարդու իրավունքների պաշտպան է, որը ոգեշնչում է իր խիզախությամբ: Եմենցի այս կինը հետաքննել եւ բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանցը, որը ղեկավարում են դրսի իշխանությունները: Գաղտնի բանտերում անազատության մեջ են պահում հազարավոր տղամարդկանց եւ տղաների: Հուդա ալ-Սարարին անհերքելի ապացույցներ է հավաքել ընդհատակում գործող կալանավայրերում տեղի ունեցող խոշտանգումների մասին եւ դրանք փոխանցել «Էմնըսթի Ինթըրնեյշընըլ» (Amnesty International) եւ «Հյումըն Ռայթս Ուոթչ» (Human Rights Watch) կազմակերպություններին, որպեսզի միջազգային այս կառույցները զբաղվեն խնդրով: Նա առաջադրել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ եւ խտրականության դեմ ու հանուն հավասարության պայքարող երկու կազմակերպություն. «Ռիփրիվ» (Reprieve) կազմակերպությունը, «Իքուըլ Ռայթս Թրասթ» (Equal Rights Trust) կազմակերպությունը եւ «Վեթաք»՝ հանուն քաղաքացիական կողմնորոշման հիմնադրամը (Wethaq Foundation for Civil Orientation):

«Այս մարդասերները ոգևորում են իրենց օրինակով: Նրանք ազնիվ պայքար են մղում հանուն մարդկության: «Ավրորա» մրցանակը մեծարում եւ գնահատում է մարդասիրական այն ահռելի ազդեցությունը, որը կարող են ունենալ այս անհատները՝ շնորհիվ իրենց համառության եւ նվիրման: Այն, թե ինչպես է «Ավրորան» կարեւորում այս մարդասերների ձեռքբերումներն ու ընդլայնում նրանց կարողությունների սահմանները, արժանի է համաշխարհային երախտագիտության եւ ճանաչման: Այս մրցանակը նման չէ մյուսներին. այն հերոսներին տալիս է այն ճանաչումը, որին նրանք արժանի են՝ խրախուսելով շարունակել իրենց գործը,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը:

Իսկ Քլունին լինելու՞ է

Լրագրողները հետաքրքրվել են, թե հայտնի մարդկանցից ով է մասնակցելու միջոցառմանը, մասնավորապես, դերասան Ջորջ Քլունիի մասին, ով մասնակցել է «Ավրորայի» մրցանակաբաշխություններից մեկին։ «Հրավերներն ուղարկվել են, բայց հյուրերի ցուցակն առայժմ հայտնի չէ»,– ասաց «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը 2019թ. «Ավրորայի» հերոսներին ընտրել է 72 երկրներից առաջադրված 719 հավակնորդներից, որոնցից 523-ը եղել են չկրկնվող թեկնածուներ:
««Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի առանձնացրած այս երեք անհատներն արտասովոր մարդիկ են: Նրանք իրենց կյանքի գնով ավելի լավն են դարձնում այլ մարդկանց կյանքը: Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ սեփական փորձով կարող եմ ասել, թե ինչպես է այս մրցանակն ազդում տեղի մարդկանց կյանքի վրա և տարածում մարդասիրություն աշխարհի այնպիսի անկյուններում, որոնք հաճախ անտեսված են: Հավանաբար ամենակարևորը մրցանակի ընձեռած հնարավորությունն է՝ շարունակել մարդասիրության շղթան՝ 1 մլն ԱՄՆ դոլարի մրցանակը փոխանցելով մարդասիրական գործին: Սա է «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի ճշմարիտ դրսևորումը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ և 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան:

2018թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց փաստաբան եւ ռոհինջա մուսուլման առաջնորդ Չո Լա Աունին, որը 12 տարի անցկացրել էր անազատության մեջ՝ մեղադրվելով կազմակերպված խտրականության և բռնության դեմ բողոքի խաղաղ ցույցերի անցկացման համար: Այդուհանդերձ, նա չի նահանջել և իրավական գիտելիքն ու փորձը կիրառում է՝ պայքարելու իր համայնքում հավասարության, կրթության բարելավման եւ մարդու իրավունքների պաշտպանության համար: Չո Լա Աունը որոշել է աջակցել Մյանմայի փախստականներին բժշկական օգնություն եւ աջակցություն տրամադրող միջազգային կազմակերպությունների:

2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումի ժամանակ, որը տեղի կունենա Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումը Հայաստան կբերի աշխարհի սոցիալական, գիտական, կրթական եւ մարդասիրական լավագույն փորձը:


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

Այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է տալ մերօրյա հերոսներին հնարավորություն ՝ կյանք և հույս պարգեւելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում, և այսպիսով շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, որոնք վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր: Մեր նախագահը վիրաբույժ, մեծ մարդասեր և 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան է, որը «Երախտագիտությունն՝ ի գործ» ուղերձը համաշխարհային հանրությանն է փոխանցում սեփական օրինակով: -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:18
22 Օգոստոսի 2019
Փրկված կյանքեր. Արսեն Թորոսյանը տվյալներ է ներկայացրել օնկովիրահատությունների վերաբերյալ
Հայաստանի առղջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինֆոգրաֆիկա է հրապարակել
19:40
22 Օգոստոսի 2019
Հայաստանի նախագահը մեկնաբանել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը
Նախագահ Արմեն Սարգսյանն իր դիրքորոշումն է հայտնել Ամուլսարի հանքավայրի շահագործման հնարավոր վերսկսման շուրջ։
17:38
22 Օգոստոսի 2019
Մխիթար Հերացու արձանը կկանգնեցվի Թեհրանում (ՖՈՏՈ)
12–րդ դարի հայ բժիշկ և գիտնական Մխիթար Հերացու արձանը կկանգնեցվի Թեհրանում:
17:16
22 Օգոստոսի 2019
Հայ զինծառայողները կկարողանան օգտվել անտոկոս հիփոթեքից
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ընդունեց զինծառայողների հիփոթեքային վարկավորման սուբսիդավորման համակարգի ներդրման նախագիծը։
12:30
22 Օգոստոսի 2019
Հայտնաբերվել է Գեղարքունիքում սիբիրախտով վարակի աղբյուրը (ՖՈՏՈ)
Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց:
10:50
22 Օգոստոսի 2019
Բացահայտվել է «օրենքով գողի» սպանությունը. կասկածվում է ՌԴ Գրոզնի շրջանի բնակիչ
Ոստիկանությունը հայտնում է «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի (առավել հայտնի որպես Անդիկ) սպանության բացահայտման մասին:
10:11
22 Օգոստոսի 2019
Արայի լեռան մոտ հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ
Շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
08:00
22 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը
21:11
21 Օգոստոսի 2019
Երևանում շտապօգնության բրիգադներն ավելացել են 15–ով (ՎԻԴԵՈ)
Շտապօգնության 14 բրիգադներ մեքենաներով էլ կավելանան մարզերում։
19:49
21 Օգոստոսի 2019
Ավարտվել է Սանասարյանի գործով նախաքննությունը. մեղադրանքի ձևակերպումներում փոփոխություններ կան
Քրեական գործի նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին
17:39
21 Օգոստոսի 2019
Ավինյան. «Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամուլսարի վերաբերյալ նոր գրառում է կատարել իր Facebook–ում
16:20
21 Օգոստոսի 2019
ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հարցը լուծել հանրաքվեի միջոցով
Բերված փաստարկները համոզիչ չեն, պետք է գնանք մասնագիտական խմբերի լրացուցիչ երկխոսության: