436.87
4.38
404.47
+9
Եղանակը Երևանում
Հայ

Աշխարահռչակ հայ գործիչները The New York Times-ում բաց նամակ են հրապարակել ազգի ապագայի մասին

14:34
28 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ «Հայաստանի Հանրապետություն» և The New York Times թերթերում հրապարակվել է «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրված բաց նամակը՝ ստորագրված տարբեր երկրներում բնակվող անվանի հայերի կողմից:

Ինչպես հայտնեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից, նամակը հրապարակվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-րդ տարեդարձի առիթով: Այն ստորագրել են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Շարլ Ազնավուրը, Լորդ Արա Դարզին, Սամվել Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը և այլք:

Ներկայացնում ենք նամակի ամբողջական տեքստը, որի հիմնական գաղափարը նրանում է, որ ողջ աշխարհի հայերի համար ստեղծվել է պատմական հնարավորություն՝ միավորվելու և Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար:

«Այս շաբաթ աշխարհի խոշորագույն հայկական կազմակերպությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Նյու Յորքում տոնում է իր 110-րդ տարեդարձը: Այս հանգրվանը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ապագան վերաձևելու համար և մտածելու, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է մասնակցել վաղվա առավել հզոր Հայաստանի կերտմանը:

Հայաստանում և Սփյուռքում ծառացող մարտահրավերներին դիմակայելու համար հիմնված ՀԲԸՄ-ն տարիների ընթացքում խթանել է սոցիալ-տնտեսական նախաձեռնությունները և աշխարհով մեկ հոգացել կրթական, մշակութային և մարդասիրական կարիքները: Մենք շնորհավորում ենք ՀԲԸՄ-ին Սփյուռքի համայնքներում հայկական ինքնության պահպանման գործում անգնահատելի դերի կապակցությամբ:

Նախնիների հողից բռնի տեղահանված աշխարհասփյուռ հայերն իրենց ապաստան տված երկրների զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել: Մենք վաղուց սովորել ենք ինտեգրվել մեզ հյուրընկալած երկրներում և հավատարիմ քաղաքացիներ լինել՝ Հայ եկեղեցու և քրիստոնեական մեր հավատքի միջոցով պահպանելով պատմական ինքնությունը և լեզուն:

Մենք ողջունում ենք բոլոր հայորդիների և կազմակերպությունների՝ Հայ Ավետարանչական Ընկերակցության, Հայ Օգնության Միության, Գյուլբենկյան հիմնադրամի և մյուսների երկարաժամկետ նվիրատվությունները, որոնք նպաստել են Սփյուռքի պահպանմանը` բարեգործական ծրագրերի միջոցով:

Ւ թիվս այլոց` մենք ճանաչում ենք անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման գործում հսկայական ավանդ ունեցած բարերարներ Քըրք Քըրքորյանի և Լուիզ Սիմոն Մանուկյանի անունները: 1990-ականների սկզբին այս առաջամարտիկների ջանքերը կենսական նշանակություն ունեցող հաստատություններ և ենթակառուցվածքներ ստեղծելու հնարավորություն տվեցին:

Նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց քառորդ դար անց, Հայաստանի երիտասարդ հանրապետությունը դեռևս խոցելի է, ինչպես և հայկական ինքնությունն աշխարհում: Այժմ մենք պատմական խաչմերուկում ենք և, սթափ գնահատելով առկա մարտահրավերները, առջևում նաև աննախադեպ հնարավորություն ենք տեսնում:

Դա Հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդային պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ և առաջադեմ հայրենիք դարձնելու հնարավորությունն է:

Ոչ միայն Ցեղասպանությունը վերապրելու, այլև վերածնվելու և առաջ գնալու հնարավորությունն է:

Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունն է՝ ոչ միայն հանուն մեր քաղաքացիների, այլև երեխաների ու մեր ժողովրդի ապագայի:

Առաջ շարժվելով՝ ողջ աշխարհի հայությունն առավել հանձնառու պետք է լինի՝ սոցիալական ազդեցության թե առևտրային ներդրումների, նորարարությունների, փորձի, թե ակտիվ ներգրավման միջոցով: Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է ձգտենք առնվազն համապատասխանեցնել Հայաստանը համաշխարհային այնպիսի չափանիշներին, ինչպիսիք գործում են մեզանից շատերին հյուրընկալած երկրներում:

Անհատական ջանքերից բացի, մենք ցանկանում ենք բոլոր հայորդիների և հայկական կազմակերպությունների միջև համագործակցության և համախմբման աննախադեպ ոգի ստեղծել: Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային և տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը: Միևնույն ժամանակ, մենք Հայաստանի կառավարությանը զարգացման նոր, համատեղ ջանքերի վրա հիմնված ռազմավարություններ ներդնելու միջոցով այս ուղերձին արձագանքելու կոչ ենք անում:

Հանուն Հայաստանի առաջխաղացման` աշխատող անհատները, ինչպես նաև հասարակական և մասնավոր կազմակերպությունները, հայ ժողովրդի ապագան ավելի լավը դարձնելու համար, պետք է համախմբվեն, միավորեն իրենց միջոցները և համագործակցեն: Մենք վստահ ենք, որ հաջողության հասնելու համար չի կարելի մեկուսացած՝ որպես Հայաստան և Սփյուռք գործել. մենք պետք է համախմբվենք և միասնական ուժ դառնանք:

Մենք այս քայլը նախաձեռնում ենք Հայաստանը միասնաբար առաջ մղելու երկարաժամկետ հանձնառությամբ և ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր կմիանան մեզ:

Միասին մենք «Գլոբալ հայերն» ենք: Եկել է ժամանակը, որ գլոբալ հայերը հանդես գան համարձակ նախաձեռնությամբ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր