ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանից հրապարակային ներողություն խնդրելու վերաբերյալ դատական որոշումը։
Մինասյանը որպես մեղադրյալ ներգրավվել է ԲԿ–ում կատարված ենթադրյալ չարաշահումների քրեական գործով։ Թորոսյանն անդրադարձել է այդ թեմային իր Facebook–ի ուղիղ եթերում, որտեղ մեղադրանքներ են հնչել բժշկական կենտրոնի տնօրենի հասցեին։ Դրանից հետո Մինասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել` հրապարակային հայտարարությունը հերքելու պահանջով։
Загружается новость ... "Лево"
«Ւրավական գործընթաց է ընթանում, որը շարունակվելու է, հետևաբար, մեկնաբանություններ անել չեմ ուզում։ Ես շեշտել եմ, որ այն ամենը, ինչ ասվել է եթերում, ուժի մեջ է, և վերջ»,– ասաց Թորոսյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 7–ին բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առոջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Առողջապահության նախարարության:
Վճռում նշված են կոնկրետ արտահայտություններ, հայտարարություններ և խոսքեր, որոնց համար Թորոսյանը պետք է ներողություն խնդրի Մինասյանից։ Բացի այդ, Թորոսյանից Հայաստանի ԱՆ օգտին պետք է նռնագանձվի 12 հազար դրամ։ -0-