+26
Եղանակը Երևանում
Հայ

Առողջապահության նախարարը ճիշտ է համարում հակածխախոտային օրենսդրության դրույթների սահուն ներդրումը

20:24
30 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ծխող բնակչության թիվն ավելացել է, չնայած պետության կողմից անցկացվող հակածխախոտային ծրագրերին, չորեքշաբթի ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հայաստանում կառավարության կողմից ծխելու դեմ պայքարի հաստատած ռազմավարություն կա։ Սակայն մինչ օրս կատարվող քայլերը, մեղմ ասած, անբավարար են։ 2010-2015թթ. պետծրագրով ծրագրվել էր ծխողների թվի կրճատում 1.5-2 տոկոսով, սակայն այսօրվա դրությամբ հակառակ միտում է նկատվում»,– ասաց նա Առանց ծխախոտի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսում։

Թորոսյանի խոսքով, իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ են վճռական քայլեր և քաղաքական կամք, մասնավորապես, հասարակական վայրերում ծխելու արգելքի խստացում։
«Անձամբ ես կողմ եմ ծխելու արգելքի իրավական ակտերի ընդունմանը։ Սակայն, հաշվի առնելով, որ խախտման տուգանքը ոչ միանշանակ է ընկալվում հասարակության կողմից, կարծում եմ, որ փոփոխությունները պետք է սահուն կատարվեն։ Օրինագիծը կվերանայվի, կանցկասցեն հանրային լայնամասշտաբ քննարկումներ, ինչից հետո այն կներկայացվի խորհրդարան»,– նշեց առողջապահության նախարարը։

Հայաստանի առողջապահության նախարարությունը տարեսկզբին ներկայացրել է «Ծխախոտի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը։

Փաստաթուղթը նախատեսում է ծխելու արգելք փակ տարածություններում և հանրային վայրերում։ Այդ դրույթը ենթադրում է, որ բոլոր հասարակական վայրերում (փակ տարածքում կամ բաց երկնքի տակ), այդ թվում` փողոցներում ծխելը կարող է արգելվել։

«Սուբյեկտիվ մոտեցում լինել չի կարող։ Կամ օրենքը տարածվում է բոլոր օբյեկտների վրա, կամ`ոչ ոքի։ Գլխավորը, որ փոխվել է վերաբերմունքը ծխելու նկատմամբ և ինքը` մշակույթը։ Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա դրանք ծխելու կախվածության նվազման կանխարգելից միջոց է, այլ ոչ թե պատիժ»,– նշեց նախարարը։

Загружается новость ... "Право"

Օրենսդրական փոփոխություններով ծրագրվում է նաև փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում, որոնց համաձայն, հասարակական վայրերում ծխելու համար կտուգանվեն 250 հազար դրամով (շուրջ $520), իսկ եթե ծխողին երեք ամսվա ընթացքում երկու անգամ նկատեն հասարակական վայրերում ծխելիս, ապա տուգանքը կբարձրանա մինչև 500 հազար դրամ (շուրջ $1040)։

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցևն իր հերթին ասաց, որ 2017 թվականի հետազոտությունների համաձայն, Հայաստանում ծխում է յուրաքանչյուր երկրորդ տղամարդը (51,5%)։

«Հայաստանի ծխողների մեծամասնությունը տղամարդիկ են։ Ծխող կանանց թիվը ընդամենը 3.2 տոկոս է։ Սակայն ծխողների թվի աճի միտումը մտահոգում է նրանով, որ ծխելն ուղղակիորեն ազդում է ոչ միայն թոքերի և շնչառական ուղիների վրա, այլ նաև սիրտ–անոթային համակարգի` հանգեցնելով սրտի իշեմիկ հիվանդության, ինստուլտի և պերիֆերիկ անոթների հիվանդությունների ռիսկի աճի»,– ասաց նա։

Զայցևի խոսքով, չնայած առողջության վրա ծխախոտի վնասակար ազդեցությանը, մարդկանց մեծամասնությունը բավարար իրազեկ չէ այն մասին, որ ծխախոտը սիրտ–անոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող ամենաառաջին գործոններից է։

«Ծխելու դեմ պայքարի ծրագրերը կարող են բարենպաստ ազդեցություն ունենալ նաև տնտեսության վրա, մասնավորապես` զբոսաշրջության ոլորտում։ Եվրոպական երկրների բազմաթիվ բնակիչներ արդեն ազատվել են ծխելու կախվածությունից և նախընտրում են երկրներ, որոնք երաշխավորում են մաքուր օդ հասարակական վայրերում և ծխելու արգելք»,– ասաց Զայցևը։ -0-




Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
15 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս.2020 թ.-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով։
18:23
14 Սեպտեմբերի 2019
«Thank you». 6-րդ հարկից ընկած փոքրիկը վերակենդանական բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք (ՖՈՏՈ)
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա:
12:59
14 Սեպտեմբերի 2019
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար:
10:30
14 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)։
20:28
13 Սեպտեմբերի 2019
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա:
20:19
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ:
19:31
13 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
17:41
13 Սեպտեմբերի 2019
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը:
16:25
13 Սեպտեմբերի 2019
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու. ՊԵԿ
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու:
14:21
13 Սեպտեմբերի 2019
Թորոսյան. կպարզեցվի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է երեխաներին պետպատվերի շրջանակում բժշկական օգնության ցուցաբերման ընթացակարգի պարզեցման մասին։
13:10
13 Սեպտեմբերի 2019
Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
10:57
13 Սեպտեմբերի 2019
ԱԱԾ–ն մերժել է Սանասարյանի փաստաբանների` իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Պետական վերահսկողական ծառայոության պետ Դավիթ Սանասարյանը Facebook—ի իր էջում գրառում է կատարել։