+38
Եղանակը Երևանում
Հայ

«Արմենիա Վայն». գինեգործության զարգացումը ԶԼՄ–ների հետ գործակցությամբ (ՖՈՏՈ)

17:48
24 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։ «ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» խորագիրը կրող գործարար ընթրիքի շրջանակներում «Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը, գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը շեշտադրեցին ԶԼՄ-ների դերը Հայաստանում գինու մշակույթի զարգացման, գինի խմելու երբեմնի ավանդույթի վերականգման և տարածման հարցում։

Շուրջ 4 ժամ տևած քննարկման ընթացքում «Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահանգն Մկրտչյանը ներկայացրեց անցած տարիներին իրականացված ներդրումային ծրագրերի, խաղողագործության և գինեգործության զարգացմանն ուղղված նախագծերի, ապագայի տեսլականի մասին, քննարկվեցին ԶԼՄ-ների հետ հետագա համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։ Վերջին 10 տարիների ընթացքում ընկերությունը զբաղվում է ոչ միայն բուն գինեգործությամբ, այլ նաև խոշոր ներդրումներ է կատարում ոլորտի, օրգանական այգիների զարգացման, գինու որակի բարձրացման համար։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կարևորեց ԶԼՄ-ների դերը գինու վերածնունդ ապրող Հայաստանի համար տեղական և միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացման, հայկական խաղողագործության հազարամյա պատմության և ավանդույթների տարածման հարցում։

армения вино

ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան նաև համտեսելու ընկերութայն կողմից արտադրվող պորտ վայնը, որի մեկնարկը տեղական և միջազգային շուկայում նախատեսվում է այս տարվա աշնանը, իսկ մինչ այդ այն այժմ իրականացվում է միայն գործարանի մառանում։

армения вино

Շատ շուտով «Արմենիա Վայն» ընկերության կողմից Հայաստանում և բազմաթիվ այլ երկրներում կներկայացնի նաև կոնյակագործության ազգային հարուստ ավանդույթների, միջազգային առաջատար տեխնոլոգիաների և նրբաճաշակ ժամանակակից լուծումների համադրմամբ ստեղծված կոնյակի նոր ապրանքանիշ, ամրապնդելով Հայաստանի որպես կոնյակագործության առաջատար երկրի վարկանիշը։ -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:44
22 Հուլիսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մի շարք տոնական միջոցառումներով նշեց hանքագործի և մետաղագործի օրը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին  կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ
16:40
22 Հուլիսի 2019
Վարչապետ Փաշինյանը մեկնել է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրվանից մեկնել է արձակուրդ:
16:00
22 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանը «ռազմական անակնկալներ» է խոստացել
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, երկուշաբթի խոսել է սպառազինությունների գնումների մասին:
15:57
22 Հուլիսի 2019
Հայաստանցի դպրոցականները 4 մեդալ են նվաճել մաթեմատիկայի և կենսաբանության օլիմպիադաներում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատմել է երկու միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցակաների նվաճումների մասին:
15:50
22 Հուլիսի 2019
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը:
14:51
22 Հուլիսի 2019
Պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի կանայք ծառայություն մատուցեն ԶՈւ–ում.Փաշինյան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը:
14:38
22 Հուլիսի 2019
Դատախազությունը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել
ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ։
14:13
22 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայկական գյուղի գնդակոծության կապակցությամբ
Նախարարը տեղեկություն է ներկայացրել նաև սահմանագծում իրավիճակի մասին:
13:35
22 Հուլիսի 2019
Մի փոքր կզովանանք. ջերմաստիճանը կնվազի 3–4 աստիճանով
Մի փոքր կզովանանք. ջերմաստիճանը կնվազի 3–4 աստիճանով:
12:32
22 Հուլիսի 2019
ՀՀ նախագահն այցելել է Լոռիում գործող կարկտապաշտպան ցանցերի արտադրությամբ զբաղվող գործարան (ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահն այցելել է  Լոռիում գործող կարկտապաշտպան ցանցերի և դրանց տեղադրման համակարգերի արտադրության ոլորտում մասնագիտացած «ՎԱԲԱ» ընկերություն:
12:14
22 Հուլիսի 2019
Ֆե՞յք է, թե՞ ոչ. Երևանի քաղաքապետարանը մեկնաբանում է տրանսպորտի թանկացման մասին խոսակցությունները
Ֆե՞յք է, թե՞ ոչ. Երևանի քաղաքապետարանը մեկնաբանում է տրանսպորտի թանկացման մասին խոսակցությունները:
11:07
22 Հուլիսի 2019
Իջևանի անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձի
Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձի: