486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Արմեն Ամիրյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ
12:53
16 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով), տեղեկանում ենք երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Արմեն Ամիրյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել>>

Ըստ հաղորդագրության, նախագահը որոշումն ընդունել է`ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015թ. նոյեմբերի 26-ի ՆԿ-183-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, դեկտեմբերի 11-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 7 թեկնածուներից հաղթողներ ճանաչել՝ Արմեն Արտավազդի Ամիրյանին և Ավթանդիլ Գարեգինի Գրիգորյանին:

ՀՀ հանրային ռադիոյի նախկին ղեկավարը հերքել է իր ազատվելու շուրջ պտտվող լուրերը>>

«Հանձնաժողովը հիմք է ընդունել լրագրության ոլորտում, հատկապես՝ հեռուստատեսությունում և ռադիոյում, ինչպես նաև հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառում Արմեն Ամիրյանի երկարամյա աշխատանքային փորձը, լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները, Ավթանդիլ Գրիգորյանի՝ լրագրության ոլորտում և հատկապես հեռուստատեսությունում ու մամուլում նրա աշխատանքային փորձը և մասնագիտական կարողությունները»,– նշվում է հաղորդման մեջ։

Արմեն Արտավազդի Ամիրյան (Կենսագրական համառոտ տվյալներ) Ծնվել է 1967թ. հուլիսի 29-ին Երևանում։ Կրթություն Միջնակարգ կրթությունը՝ սովորել է Նար-Դոսի անվան համար 14 միջնակարգ դպրոցում։ Բարձրագույն կրթությունը՝ 1985-1991թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում՝ կուլտուրայի ֆակուլտետում (Յուրի Երզնկյանի, հետագայում՝ Ռուբեն Գևորգյանցի արվեստանոցում):

Ունի դոցենտի գիտական կոչում՝ թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ: 1986-1988թթ ծառայել է խորհրդային բանակում: Աշխատանքային գործունեություն 1984 թ. ընդունվել է աշխատանքի Հայաստանի Հեռուստառադիոպետկոմում՝ որպես ռեժիսորի օգնական։ 1985-1997թթ. տեղափոխվել է հաղորդավարական բաժին: Հեռուստատեսությունում աշխատանքի տարիներին հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս», «Փոստարկղ» և այլ հաղորդումներ։

Վարել է լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր, պետական և ազգային տոներին նվիրված պաշտոնական միջոցառումներ։ 1996թ. հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը: 1996թ. հիմնել է «Արմենակոբ» մշակութային կենտրոնը: 1997թ.-ից մինչև 07.12.2015թ. եղել է Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը։ 2000թ. ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը։

2010թ. եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ 2010-2013թթ. ղեկավարել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնը։

2006թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ 2015թ. ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:29
20 Հունվարի 2017
Տատիկը մի ամբողջ զինանոց է ներկայացրել ոստիկանություն
80–ամյա Ռոզիկ Ա.–ն զենք–զինամթերք է հանձնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
14:18
20 Հունվարի 2017
Հրապարակվել է հայկական բանկերի 2016թ. մեդիավարկանիշը
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի մամուլի վարկանիշը:
11:51
20 Հունվարի 2017
Կրկին փոփոխություններ են սպասվում Հայաստանի կառավարությունում
Հայաստանի կառավարությունում կրկին կադրային փոփոխություններ կլինեն:
11:28
20 Հունվարի 2017
Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանի՞ն
«Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել:
10:40
20 Հունվարի 2017
Ձյուն է սպասվում Հայաստանի ողջ տարածքում
Ձյուն է սպասվում Հայաստանի մարզերի մեծամասնությունում հունվարի 20–ին, հունվարի 22–ի օրվա երկրորդ կեսին, ինչպես նաև հունվարի 23–ի գիշերը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
08:00
20 Հունվարի 2017
Հինգշաբթի` հունվարի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունվարի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:00
19 Հունվարի 2017
Հայաստանի պատգամավորների թեկնածուները մայրենի լեզվի թեստ են հանձնելու
Հայաստանի Ազգային ժողովի թեկնածուները հայոց լեզվի իմացության ստուգում կանցնեն համապատասխան հավաստագրի բացակայության դեպքում։
18:17
19 Հունվարի 2017
Հայաստանում աճում է ընտանեկան բռնության դեպքերի թիվը. փորձագետ
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը վերջին տարիներին ավելացել են:
16:52
19 Հունվարի 2017
Դրական տեղաշարժ է նկատվում Հայաստանի եղանակային պայմաններում. Սուրենյան
Օդի ջերմաստիճանը որոշակիորեն բարձրացել է նախօրեի համեմատ։
16:36
19 Հունվարի 2017
Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
15:54
19 Հունվարի 2017
Յանդեքսի ծրագրավորման դպրոցի պարապմունքները կսկսվեն Վանաձորում
Յանդեքսի ծրագրավորման դպրոցի առաջին պարապմունքները Վանաձորում կսկսվեն հունվարի 21–ին:
15:54
19 Հունվարի 2017
ՀՀ քաղաքացիները կկարողանան Էմիրատներ մեկնել առանց մուտքի արտոնագրի
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել ԱՄԷ-ի հետ մուտքի արտոնագիր ունենալու պահանջները չեղյալ հայտարարելու համաձայնագրի ստորագրմանը: