ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Քաղաքագետ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Այդ մասին «Նովոստի Արմենիա» թղթակցի հետ զրույցում հաստատել է անձամբ Գրիգորյանը:
Անվտանգության խորհրդի նոր քարտուղարն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը: Նա աշխատել է «Transparency International» կազմակերպությունում, պատասխանատու է եղել ընտրական ծրագրերի համար, դասավանդել է Սլավոնական համալսարանում:
Ամուսնացած չէ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում