528.1
7.2
475.94
+29
Եղանակը Երևանում
Հայ

#AraratChallenge. քրաուդֆանդինգային նոր նախաձեռնություն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից (ՎԻԴԵՈ)

12:37
19 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է #AraratChallenge շարժման մեկնարկը: Այս նոր շարժում-հանգանակությունը նպատակ ունի օգնության ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այսօր՝ 2019թ. հուլիսի 19-ին, սկսում է #AraratChallenge շարժումը՝ համայն մարդկությանը հրավիրելով միանալու այդ շարժմանը և նվիրաբերելու որևէ գումար, թեկուզև ամիսը 1 ԱՄՆ դոլար, ապրելու նոր՝ երկրորդ հնարավորություն տալով խոցելի և չքավորության մեջ գտնվող մարդկանց: Դրամահավաքն ուղղվելու է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերին, որոնց ուղղակի շահառուները հենց կարիքի մեջ գտնվողներն են:

«Յուրաքանչյուրն արժանի է երկրորդ հնարավորության, եւ #AraratChallege-ը կոչ է մարդկանց՝ օգնելու մեզ այդ հնարավորությունը տալու ծայրահեղ կարիքի մեջ հայտնվածներին ամբողջ աշխարհում: Ես և շատ այլ հայեր այսօր ողջ ենք միայն նրա շնորհիվ, որ հարյուր տարի առաջ խիզախ ու կարեկից մարդիկ փրկել են մեր պապերին: Այսօր շարունակում ենք ականատես լինել, թե ինչպես են մարդիկ բռնության, պատերազմների եւ ցեղասպանությունների զոհ դառնում աշխարհի տարբեր անկյուններում: Զարհուրելի այդ վայրագությունների առաջին զոհերն ամենից հաճախ երեխաներն են: Եվ եթե հարյուր տարի առաջ մենք էինք օգնություն խնդրողները, այժմ մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել, մենք կարող ենք փոխել աշխարհը: Այսօր մեզ բախտ է վիճակվել աշխարհն ավելի ապահով վայր դարձնելու եկող սերունդների համար: Միացեք #AraratChallenge-ին եւ գործով արտահայտեք ձեր երախտագիտությունը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Շարժման հիմքում Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպես ժամանակին Ցեղասպանությունը վերապրած 100.000 հայ որբ երեխաներ հնարավորություն ստացան նոր կյանք սկսելու, այդպես #AraratChallenge-ն է բացառիկ հնարավորություն ընձեռում յուրաքանչյուրին՝ միանալու այս շարժմանը եւ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը:

«Արարատը բիբլիական այն լեռն է, որի վրա, ըստ առասպելի, իջեւանեց Նոյյան տապանը, այն լեռը, որը խորհրդանշում է մարդկությանն ընձեռված երկրորդ հնարավորությունը: Ինչպես գիտենք, մեկ դար առաջ երկրորդ հնարավորություն տրվեց մեր նախնիներին՝ փրկվելու եւ վերապրելու Հայոց ցեղասպանությունը: Բազմաթիվ մարդիկ, նրանց թվում նաեւ իմ պապը, իրենց կյանքով պարտական են այլոց մեծահոգությանը: Հարյուր տարի անց Ցեղասպանությունը վերապրածների անունից մենք հիմնեցինք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Ավրորա» մրցանակը՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Եվ մեր հանձնառությունն է երկրորդ հնարավորություն տալ նրանց, ովքեր այսօր կարիքի մեջ են: #Ararat Challenge-ը բացառիկ հնարավորություն է՝ միասին շարունակելու «Երախտագիտությունն՝ ի գործ» նախագծերի շղթան»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Հաղորդման մեջ նշվում է, որ տեսաուղերձով ուղեկցվող #AraratChallenge շարժումը կընդլայնի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը, որի նախագծերն ուղղված են աղքատության կրճատմանը, առողջապահության բարելավմանը և կարիքավորներին կրթությամբ ապահովելուն։ Նվիրատվության այս կոչը բոլորին բացառիկ հնարավորություն է ընձեռում միանալու «Ավրորայի» առաքելությանը և խրախուսելու մարդասերների առաջիկա սերունդներին:

#AraratChallenge-ը բաց է բոլորի համար: Շարժմանը միանալու համար կարելի է անցնել այս հղումով։


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն իրենց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, և այդպիսով շարունակելու մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923 թթ.) աջակցելու մարդկանց, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռելու է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ եւ համախմբելու է բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան, Հայաստան): -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
21 Օգոստոսի 2019
Երևանում շտապօգնության բրիգադներն ավելացել են 15–ով (ՎԻԴԵՈ)
Շտապօգնության 14 բրիգադներ մեքենաներով էլ կավելանան մարզերում։
19:49
21 Օգոստոսի 2019
Ավարտվել է Սանասարյանի գործով նախաքննությունը. մեղադրանքի ձևակերպումներում փոփոխություններ կան
Քրեական գործի նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին
17:39
21 Օգոստոսի 2019
Ավինյան. «Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամուլսարի վերաբերյալ նոր գրառում է կատարել իր Facebook–ում
16:20
21 Օգոստոսի 2019
ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հարցը լուծել հանրաքվեի միջոցով
Բերված փաստարկները համոզիչ չեն, պետք է գնանք մասնագիտական խմբերի լրացուցիչ երկխոսության:
15:49
21 Օգոստոսի 2019
Անոմալ շոգ Երևանում. Սուրենյանը հանդես է եկել կոչով
Գագիկ Սուրենյանը օգոստոսի համար անոմալ տապի պատճառով հանդես է եկել կոչով:
15:28
21 Օգոստոսի 2019
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ
Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:
15:10
21 Օգոստոսի 2019
Հայաստանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում:
13:54
21 Օգոստոսի 2019
Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել ակտիվիստի դեմ
Քաղաքապետը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար:
13:33
21 Օգոստոսի 2019
Ryanair լոուքոստերը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները (ՖՈՏՈ)
Հայտնի եվրոպական Ryanair ավիաընկերությունը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները:
13:21
21 Օգոստոսի 2019
Բացահայտվել է ՀՀ ՊՆ կարիքների համար գնումների գործընթացում 45,6 հազար դոլարի հափշտակման դեպք
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
12:23
21 Օգոստոսի 2019
Փաշինյան. Սևանից նոր թողք իրականացնելու անհրաժեշտություն կարող է չլինի
Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն:
10:59
21 Օգոստոսի 2019
Երևանում կարող է գրանցվել օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ
Հայհիդրոմետծառաությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: