437.27
4.41
404.32
+3
Եղանակը Երևանում
Հայ

Առաջարկ Ամերիաբանկից. խաղարկվում է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպման 250 տոմս

17:02
13 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիաբանկը, Visa վճարային համակարգի աջակցությամբ, հանդես է գալիս հատուկ առաջարկով:
  
Միայն Ամերիաբանկի քարտապանները հունիսի 13-ից մինչև օգոստոսի 13-ը ներառյալ Visa Classic և Visa Gold վճարային քարտերով կատարելով նվազագույնը 15 անկանխիկ վճարում, յուրաքանչյուրը՝ առնվազն 10,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, հնարավորություն կստանան մասնակցելու Բանկի կողմից կազմակերպվող վիճակահանությանը և շահելու սեպտեմբերի 5-ին կայանալիք Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմսերից մեկը` յուրաքանչյուրը նախատեսված 2 անձի համար: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Խաղարկությանը հաղթող կճանաչվեն այն 250 մասնակիցները, ում անուններն առաջինը դուրս կբերվեն վիճակահանության արկղից:

Վիճակահանությանը մասնակցող Ամերիաբանկի քարտապանները նախապես կտեղեկացվեն իրենց մասնակցության և վիճակահանության մասնակցության իրենց հերթական համարի մասին Բանկում գրանցված հեռախոսահամարի և/կամ էլ. փոստի հասցեի միջոցով:

Վիճակահանության արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցների հերթական համարները կհրապարակվեն Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում օգոստոսի 26-ին, բացի այդ, հաղթողներն անհատապես կտեղեկացվեն նաև Բանկում գրանցված հեռախոսահամարի և/կամ էլ. փոստի հասցեի միջոցով:

Խաղարկության վերաբերյալ պարբերական թարմացումներին կներկայացվեն Ամերիաբանկի Facebook-յան պաշտոնական էջում:

Վիճակահանությունը կկայանա օգոստոսի 26-ին` ժամը 15:00-ին, Ամերիաբանկի Գլխամասային գրասենյակում` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին