ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը շատ բարձր որակով և պրոֆեսիոնալիզմով մեդիա-ռեսուրս է, ասաց Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության գծով փորձագետ Անժելա Էլիբեգովա` գործակալության 10-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:
«Ցավոք, այսօր մեզ մոտ ռուսալեզու զլմներ քիչ կան, այդ առումով «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որպես ինտերնետ-ռեսուրս առանձնանում է գերազանց ռուսաց լեզվով: Կցանկանայի, որ նման մեդիա-ռեսուրսներ շատ լինեին»:
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն, առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկատվության հուսալի աղբյուր։
Հիմա
www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։
ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (
www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև`
www.telecom.arka.am և բարձր տեխնոլոգիաների պորտալը,
www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը,
www.finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, Adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-