ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Ոստիկանության Շենգավիթի բաժինը հայտարարություն էր տարածել, որ 14–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
14-ամյա Թամարա Աթանեսյանը Ներքին Չարբախի բնակիչ է, ապրում է մոր, քրոջ և փոքր եղբոր հետ, գրում է
armtimes.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով` անչափահաս աղջիկն առաջին անգամը չէ, որ փախչում է տանից: Նա նախկինում երկու անգամ անհետացել է տանից. երկու անգամ էլ նրան հայտնաբերել են քաղաքում՝ զբոսնելիս: Ծանոթների բնութագրմամբ, Թամարան հաճախ է գնում տանից, թե որն է պատճառը` հայտնի չէ: Ավելին՝ 14-ամյա աղջիկը դպրոց չի հաճախում:
Թամարա Աթանեսյանի ծնողներն ամուսնալուծված են:
Загружается новость ... "Лево"
Աղջկա անհետ կորելու վերաբերյալ Ոստիկանությունը նախօրեին տեղեկացրել է, նրա որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին: Հնարավոր է նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. 1-02, (010) 42-02-02, (099) 99-03-13 կամ (096) 66-13-13: -0-