ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 2017 թ-ի առաջին 4 ամիսներին Հայաստանում անչափահասների նկատմամբ արձանագրված բռնությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են: Այս մասին այսօր հայտնել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«2017 թ-ի 4 ամիսներին արձանագրվել է անչափահասների նկատմամբ բռնության 59 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 71 դեպքի համեմատ»,- ասել է նա:
Նրա խոսքով, արձանագրված դեպքերից 4-ն անչափահասներին ծեծի ենթարկելու դեպքեր են (2016 թ-ին` 3 դեպք), ինչպես նաև հանցագործություններ անձի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ:
Ինչպես նշել է Դուրյանը, կրճատվել են նաև անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների դեպքերը. 2016 թ-ին արձանագրվել է 34 նման դեպք, իսկ 2017-ին` 24:
Հունվար-ապրիլ ամիսներին անփոփոխ է մնացել ընտանիքում ֆիզիկական բռնությունների դեպքերի քանակը` 4 դեպք:
Բացի այդ, վարչության պետի խոսքով, տարեսկզբից արձանագրվել է անչափահասների նկատմամբ թրաֆիքինգի 3 դեպք, որոնցից 2-ն «աշխատանքային թրաֆիքինգի» դեպքեր են, 1-ը` մուրացկանության դրդման: Բոլոր 3 դեպքերով քննությունը շարունակվում է:
Դուրյանը նաև խոսել է հայաստանյան դպրոցներում լայնամասշտաբ կանխարգելիչ աշխատանքների արդյունավետության մասին:
Загружается новость ... "Лево"
«Ավագ դպրոցում աշխատում են տեսուչներ, ովքեր ամբողջ օրը երեխաների կողքին են, մասնակցում են նրանց բոլոր միջոցառումներին, ինչպես նաև կանխարգելիչ զրույցներ են անցկացնում: 2016 թ-ի առաջին 4 ամիսներին մենք դպրոցների տարածքում 3 բռնության դեպք ենք արձանագրել, իսկ այս տարի` ոչ մի»,- ասել է նա:
Նրա խոսքով, այս տարի Հայաստանի բոլոր դպրոցներում կանխարգելվել է միջանձնային հարաբերությունների` հաշիվների պարզաբանման 371 դեպք, որոնցից 273-ը մարզերում, իսկ 98-ը` մայրաքաղաքում:
Դուրյանը տեղեկացրել է նաև, որ ամեն տարի Ոստիկանության պետերի տեղակալները, բաժինների ղեկավարներն այցելում են ավագ դպրոցներ և պատասխանում են դպրոցականների հարցերին:
Загружается новость ...
"Право"
«Վերջերս մենք կանխարգելիչ աշխատանքների միամսյակ ենք անցկացրել, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցներն այցելել են մոտ 1400 դպրոց և սոցիալապես վտանգավոր երևույթների վերաբերյալ զրույցներ անցկացրել դպրոցականների հետ, մասնավորապես, ալկոհոլի, ծխախոտի և թմրանյութերի օգտագործման մասին»,-ասաց նա:
Դուրյանը հավասիացրել է, որ կանխարգելիչ աշխատանքները կշարունակվեն նաև ամառային արձակուրդների ընթացքում. կկազմակերպվեն պրոֆիլակտիկ զրույցներ, ուղևորություններ դեպի Սևան, ճամբարներ և այլն: -0-