542
7.56
481.56
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիկահայ հեռուստամագնատը 3,5 մլն դոլար կծախսի Հայաստանի տուրիստական PR-ի համար

18:57
16 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Associated Television International հեռուստաարտադրող ընկերության նախագահ Դևիդ Մաքքենզին կօգնի Հայաստանին տեսահոլովակներ նկարահանել երկրի տուրիստական ներուժի մասին: Այդ մասին նա հայտարարել է Երևանում` «Տուրիզմ և կինոարդյունաբերություն. համագործակցության հեռանկարները» համաժողովի ժամանակ: 

Նա նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսերն է, որը ներկայացնում է հայերի պատմությունը մինչև մեր օրերը` ներկայացնելով նաև Արցախի հայերին, որոնք բախվում են ցեղասպանության նոր սպառնալիքի հետ։ 

Արմատների կանչ

Պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Դեվիդ Մաքքենզի, որը զբաղվում է մեդիա ալիքների ձեռքբերմամբ և մեդիամարկետինգով ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում` տուրիզմի զարգացման համար, հայտնել է իր հայկական արմատների մասին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել օգնել երկրին զբոսաշրջության ներուժի խթանման գործում:

Ավստրալիան և Նոր Զելանդիան 70–ականների սկզբին 80–ականների վերջին հրավիրել են Մաքքենզիին զբոսաշրջության զարգացման համար: Մի քանի տարի շարունակ ընկերությունը ներկայացնում էր զբոսաշրջության զարգացման ծրագիր` մեկ տոմս երեք երկիր սկզբունքով` Ֆիջի, Ավստրալիա և Նոր Զելանդիա, ինչը երկրները ճանաչելի է դարձրեց:

«Ամերիկացիները գիտեն միայն մեկ երկրի` Ամերիկայի մասին, սակայն ոչ բոլոր նրա նահանգների մասին և, հետևաբար, մեր հիմնական առաքելությունը կլինի ներկայացնել Հայաստանը և այն այցելելու պատճառները», - ասաց Մաքքենզին:

Загружается новость ... "Лево"

Նա նշեց, որ Հաայստան այցելելու առաջին ցանկությունը նրա մոտ հայտնվել է հայազգի հոր պատմություններից հետո, ով ներկայացրել է որդուն հայկական մշակույթը, Հայաստանի պատմությունը և խոհանոցը:

«2015 թ.-ին ես ոչ մի պատճառ չունեի Հայաստան այցելելու համար` բացառությամբ իմ հայկական արմատների, բազմաթիվ մարդիկ փորձել են համոզել ինձ չայցելել այս երկիր», - պատմեց նա:

Սակայն նա այնուամեյնանիվ այցելեց Հայաստան և արդեն գալիս է այստեղ 10-րդ անգամ:

Ներդրում տնտեսության մեջ

Ինչպես նշեց Մաքքենզին, ներկա պահին իր հիմնական խնդիրը նա համարում է աջակցոււթյունը հայկական տնտեսությանը և զբոսաշրջային ոլորտին`համագործակցելով ՀՀ կառավարության հետ։ 

Գործարարը պատրաստ է ներդնել 3,5 մլն դոլար Հայաստանի մասին բարձր որակի տեսահոլովակներ նկարահանելու համար և անհատույց տրամադրել դրանք տուրիստական օպերատորներին, տուր գործակալություններին, հյուրանոցներին և բոլոր շահագրգիռ անձանց՝ միջազգային զբոսաշրջային շուկայում ևառաջին հերթին ԱՄՆ-ում և Կանադայում Հայաստանն ավելի արժանապատիվ ներկայացնելու համար:

«Նախատեսում ենք լիամետրաժ ֆիլմեր նկարահանել և նկարահանումների մեջ ներգրավել բոլոր մարզերն և տեսարժան վայրերը: Մենք բաց ենք համագործակցության համար և եթե որևէ մեկն ունի նյութեր կամ գաղափարներ, մարզերի մասին հետաքրքիր պատմություններ, ապա մենք 3 ամիսների ընթացքում պատրաստ ենք անվճար նկարահանել և մոնտաժել տեսահոլովակները՝ երկրի առաջխաղացման համար մարկետինգային տեսանյութ ունենալու համար», - ասաց Մաքքենզին:

Բացի Հայաստանի մասին պատմող տեսանյութերից, գործարարը պատրաստ է նկարահանել և ներկայացնել Հայաստանի մասին պատմող տուրիստական հաղորդումների շարք, իր հաշվին ԱՄՆ-ում տեղադրել գովազդային վահանակներ, որոնք կգովազդեն Հայաստանը: 

«Անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանի մասին պետք է իմանան ոչ միայն հայերը, անհրաժեշտ է ներկայացնել երկիրն ամենուր», - ասաց նա:

Մաքքենզին նաև պատրաստակամություն հայտնեց օժանդակել և Հայաստան հրավիրել տուրիստական հաղորդումների հայտնի հեղինակներին, որպեսզի նրանք ևս ֆիլմեր նկարահանեն երկրի մասին:

«Մենք պատրաստ ենք նաև օգնել ստեղծել ինտերնետային կայքեր, որտեղ կհրապարակվեն Հայաստանի մասին պատմող լուսանկարներ և տեսանյութեր: Մենք սերտորեն կհամագործակցենք ՀՀ կառավարության հետ՝ լավ ծրագրերի ստեղծման և զբոսաշրջիկներ գրավելու համար», - ասաց Մաքքենզին:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
24 Ապրիլի 2019
Երեքշաբթի` ապրիլի 23–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` ապրիլի 23–ի առավել ուշագրավ նորությունները։
07:00
24 Ապրիլի 2019
Համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը
Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է:
21:56
23 Ապրիլի 2019
Միհրան Պողոսյանը կկալանավորվի ՌԴ–ում
Միհրան Պողոսյանը կկալանավորվի Ռուսաստանում։
20:47
23 Ապրիլի 2019
Երևանում ջահերով երթ է անցկացվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին (ՖՈՏՈ)
Երևանում ջահերով երթ է անցկացվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին:
19:53
23 Ապրիլի 2019
Պարգևավճարներ կստանան Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, բացի քաղաքապետից
Հայկ Մարությանը նշել է, որ պարգևավճարներ կստանան Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, բացի քաղաքապետից։
19:31
23 Ապրիլի 2019
Քաղաքացուն խոշտանգելու մեջ մեղադրվող ոստիկանների մասին քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ոստիկանները խմբով խոշտանգել են Սևանի բաժին բերման ենթարկված քաղաքացուն։
18:45
23 Ապրիլի 2019
ԱԱԾ. բացահայտվել են կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր (ՎԻԴԵՈ)
Բացահայտվել են կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր.ԱԱԾ
16:56
23 Ապրիլի 2019
Այս տարի նախատեսվում է Պուտինի այցը Հայաստան. փոխխոսնակ
Այս տարի նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան:
12:53
23 Ապրիլի 2019
Երևանում 2008թ. մարտի 1–ի իրադարձություններում տուժածները փոխհատուցում կստանան
Փոխհատուցումը տրվում է իրադարձություններում ստացված վնասվածքներից զոհված անձանց իրավահաջորդներին։
12:41
23 Ապրիլի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ավանդային ակցիան
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային ակցիայի երկարաձգման մասին ևս 2 ամսով:
11:10
23 Ապրիլի 2019
Հայաստանի ռուսական ավիակայանը կզինվի Су-30СМ կործանիչներով
4++ Су-30СМ սերնդի բազմաթիրախային կործանիչներ կմատակարարեն Էրեբունի օդանավակայանում տեղակայված ավիակայանին:
08:00
23 Ապրիլի 2019
Երկուշաբթի` ապրիլի 22–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երկուշաբթի` ապրիլի 22–ի առավել ուշագրավ նորությունները։