544.32
7.6
477.81
+31
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը տարեկան 11 մլն վարդ աճեցնող ջերմոցային տնտեսության ֆինանսական գործընկերն է (ՎԻԴԵՈ)

17:59
12 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկը «Արմյանսկիյ ուրաժայ» («Հայկական բերք») ջերմոցային տնտեսության ֆինանսական գործընկերն է։ Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, տնտեսությունը տարեկան աճեցնում է 11 մլն հոլանդական վարդ։

Հաղորդման համաձայն, «Հայկական բերք» ընկերությունը Գողթ համայնքում 2014 թվականին հիմնել է ջերմոցային տնտեսություն, որտեղ աճեցվում են 25 տեսակի հոլանդական վարդեր։ Աճեցված վարդերի մեծ մասն արտահանվում է ԱՊՀ երկրներ, մասնավորապես, Ռուսաստան և Բելառուս։


«Մենք սկսել ենք մեր բիզնեսն Ամերիաբանկի ֆինանսավորմամբ։ Հիմնադրման օրվանից մինչ օրս ցանկացած բարդությունների դեպքում բանկից աջակցություն ենք ստացռլ, ինչի շնորհիվ վերածվել ենք կայուն, շահութաբեր և զարգացող բիզնեսի։ Ամերիաբանկը մեր բիզնեսի ներդրողներից մեկն է»,– ասաց «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերության ֆինանսական տնօրեն Նարեկ Ղազարյանը։

Ղազարյանն ավելացրեց, որ ընկերությանը նոր նախագծի շրջանակում ֆինանսավորում է պետք, և, նախևառաջ, այդ հարցը կքննարկվի Ամերիաբանկի հետ։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
25 Հունիսի 2019
Երկուշաբթի` հունիսի 24–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի`  հունիսի 24–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:15
24 Հունիսի 2019
Բողոքի ակցիա ՍԴ–ի առջև. «Վետո»–ի ակտիվիստները «փորձել են կանխել» սահմանադրական կարգի տապալումը» (ՎԻԴԵՈ)
«Վետո» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները երկուշաբթի բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի Սահմանադրական դատարանի շենքի առջև:
19:56
24 Հունիսի 2019
Վերահսկիչ պալատի ղեկավարը հայտնել է միլիարդավոր դրամների խախտումների մասին 2018թ.–ին
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը երկուշաբթի արտահերթ նիստում ներկայացրեց իրեն ենթակա գերատեսչության գործունեության հաշվետվությունը:
17:48
24 Հունիսի 2019
«Արմենիա Վայն». գինեգործության զարգացումը ԶԼՄ–ների հետ գործակցությամբ (ՖՈՏՈ)
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  
16:38
24 Հունիսի 2019
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
14:03
24 Հունիսի 2019
Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է
Գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, իրավիճակը պարզաբանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
13:38
24 Հունիսի 2019
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։
13:16
24 Հունիսի 2019
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:15
24 Հունիսի 2019
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Փաշինյանը`ԱԱԽ նիստում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, ՀՀ–ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:
11:51
24 Հունիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։
10:32
24 Հունիսի 2019
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին:
21:15
23 Հունիսի 2019
ՀՀ ժողովրդավարական փոփոխությունները և թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը կներկայացվեն Ժնևում
Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով մեկնելու է Ժնև: