+28
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը հանդես է եկել որպես «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի Ինովացիոն գործընկեր

19:03
05 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ստարտափ էկոհամակարգի ամենասպասվող միջոցառումներից է, որն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը:

Ամերիաբանկը Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի Ինովացիոն գործընկերն էր:

Ինչպես հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը, այս տարվա Սամմիթին առաջին անգամ կազմակերպված Firecode Marathone մրցույթի շրջանակում ևս, հանդես գալով որպես հովանավոր, Բանկը կազմակերպել էր «Ameriabank Challenge» մրցույթ մարաթոնի մասնակիցների համար: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին, և Սամմիթի փակման արարողության ժամանակ լավագույն ինովացիոն լուծում առաջարկած երկու ստարտափեր՝ Virtlo-ն և X-Tech-ը, շահեցին 1000 և 2000 ԱՄՆ դոլարի մրցանակներ:

Սամմիթի 7–օրյա հագեցած միջոցառումներին Ամերիաբանկն իր ակտիվ ներգրավվածությունն է ունեցել նաև Camp Fire Talk-ին, որտեղ Բանկի խոսնակները զրուցեցին «Էլեկտրոնային առևտուրը բիզնեսում» և «Ինչպես UX-ը կարող է սպանել» թեմաների շուրջ, մասնակցեցին մենթորշիփի one to one սեսիային՝ հանդես գալով որպես մենթոր:

Ամերիաբանկի Տեղեկատվական Տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը նշել է. «Մենք կարևորում ենք Հայաստանում նման միջոցառման շարունակական կազմակերպումը, նման հարթակները հնարավորություն են տալիս երիտասարդներին բիզնես միջավայրում ներկայացնել իրենց նորարարական գաղափարները և ստանալ կառուցողական խորհուրդներ դրանց մրցակցային առավելությունների և հետագա զարգացման վերաբերյալ»:
«Շատ ուրախ ենք, որ Հայաստանի առաջատար կառույցներից մեկը՝ Ամերիաբանկը, միացել է սամմիթին որպես Ինովացիոն գործընկեր։ Մեր գործընկերների շնորհիվ է այս միջոցառումը դարձել հնարավոր և նրանց ներկայությունն է ոգևորում, որպեսզի մենք նորանոր միջոցառումներով և նախաձեռնություններով հանդես գանք»,-նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Բանկից նշում են, որ Սևան Ստարտափ Սամմիթը չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, Սևանա լճի ափին: Այս տարի աշխարհի տարբեր երկրներից հայտ ներկայացրած ավելի քան 1000 ստարտափերից ընտրված շուրջ 100-ը մասնակցության հնարավորություն ստացան: Սամմիթի շրջանակում մասնակիցները ներկայացրեցին իրենց ստարտափ գաղափարները և ստացան կառուցողական խորհուրդներ իրենց ստարտափերի զարգացման, կատարելագործման վերաբերյալ, ինչպես նաև կապեր հաստատեցին բիզնես աշխարհի հաջողակների հետ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:50
20 Սեպտեմբերի 2019
Հիշեցում. Անկախության տոնին ընդառաջ Հայաստանի բնակիչները մեկ ժամ պակաս կաշխատեն
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ երկում անկախության օրվա նախաշեմին աշխատանքային օրը կրճատվել է մեկ ժամով։
12:02
20 Սեպտեմբերի 2019
Բաց տեքստով. Փաշինյանը ` Ստամբուլյան կոնվենցիայի և Ամուլսարի մասին
Նիկոլ Փաշինյանը  սեպտեմբերի 13–ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
10:34
20 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ եղանակ է սպասվում Անկախության օրը. պատմում են օդերևութաբանները
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
20 Սեպտեմբերի 2019
Հինգշաբթի` սեպտեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` սեպտեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը
19:44
19 Սեպտեմբերի 2019
Boeing–ի ներկայացուցիչները Փաշինյանի հետ քննարկել են հնարավոր գործունեությունը Հայաստանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներին։
18:55
19 Սեպտեմբերի 2019
Ջհանգիրյանի արդարացումն իրավական պետության լավ օրինակ է. վարչապետի խոսնակ
Նրա խոսքով, դա կարող է լավ օրինակ դառնալ նախկին պաշտոնյաների համար
18:16
19 Սեպտեմբերի 2019
Նախագահը հրամանագրեր ստորագրեց ԱԱԾ և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման վերաբերյալ
Հայաստանի նախագահ Արմեն սարգսյանը հինգշաբթի հրամանագրեր է ստորագրել
17:35
19 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կանցկացվի աննախադեպ ռազմական հավաք
Հայաստանում կանցկացվի իր մասշտաբներով աննախադեպ ռազմական հավաք:
16:28
19 Սեպտեմբերի 2019
Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շատ է զարմացրել վարչապետին. մամուլի խոսնակ
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շատ է զարմացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
15:20
19 Սեպտեմբերի 2019
Հայաստանում քննարկվում է պատանդների փոխանակման մասին Ադրբեջանի առաջարկը. վարչապետի խոսնակ
Հայաստանում քննարկվում է պատանդների փոխանակման մասին Ադրբեջանի առաջարկը:
14:59
19 Սեպտեմբերի 2019
ԱԺ-ին կեղծ մեդալներ են մատակարարվել. մեկ մարդ ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով
Ըստ հայկական ԶԼՄ-ների, նա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է:
13:10
19 Սեպտեմբերի 2019
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը
ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը: