534.43
7.58
476.45
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը 2018թ.-ին 94,2 մլն դրամ է հատկացրել բարեգործական նպատակներին

13:08
09 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկը, ամփոփելով 2018թ. ընթացքում իր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (ԿՍՊ) ռազմավարության ներքո իրականացրած աշխատանքները, ներկայացնում է արդյունքները: 

Ինչպես նշվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ, հաշվետու տարում Բանկի կողմից բարեգործական, սոցիալական և աջակցության նպատակներով հատկացվել է 94,2 մլն ՀՀ դրամ, որի գերակշիռ մասն ուղղվել է առողջապահության և կրթության ոլորտների աջակցմանը, համապատասխանաբար՝ 64 մլն ՀՀ դրամ և 9 մլն ՀՀ դրամ: 

Ընթացիկ տարում Բանկն ակտիվորեն շարունակում է հանդես գալ տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված ծրագրերով և տարեսկզբից արդեն նվիրաբերել է մոտ 55 մլն ՀՀ դրամ, որն ուղղվել է ուղղակիորեն երեխաների առողջության վերականգնմանը և համապատասխան բժշկական կենտրոններին անհրաժեշտ սարքավորումներով ապահովմանը:

Հավատարիմ լինելով իր առաքելությանը՝ Ամերիաբանկը 2007թ-ից ի վեր իրականացրել է բազմաթիվ բարեգործական, սոցիալական ծրագրեր տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, մշակույթի, առողջապահության, ենթակառուցվածքային զարգացման` կատարելով 1,1 միլիարդ ՀՀ դրամի ներդրում: Բանկն առավելապես ներգրավվածություն է ունեցել կրթության ոլրտում` հատկացնելով շուրջ 412 միլիոն ՀՀ դրամ, և առողջապահության ոլորտում` 320 միլիոն ՀՀ դրամ:

Կրթության ոլորտում տրամադրվել են կրթաթոշակներ ԲՈՒՀ-երին, դպրոցներին, միջոցներ են հատկացվել առանձին խմբերին, ինչպես նաև դպրոցների ենթակառուցվածքների բարելավմանը: 

Բանկը մշտապես մասնակցել է տարբեր սոցիալական ծրագրերի՝ ուղղված անապահով ընտանիքների աջակցությանը: Հինգ տարի անընդմեջ Բանկի կողմից կազմակերպվել են տարբեր թեմաներով աճուրդներ՝ Բանկի հաճախորդների և գործընկերների մասնակցությամբ, որոնց ընթացքում հավաքագրված գումարը կրկնապատկվել է Բանկի կողմից և լրացուցիչ մոտ 130 միլիոն ՀՀ դրամ ուղղվել հրատապ օգնություն պահանջող հիվանդություններ ունեցող 135 երեխայի բուժմանը: Ընդհանուր առմամբ Բանկն աջակցել է ավելի քան 300 երեխաների՝ ամբողջովին կամ մասնակի իր վրա վերցնելով երեխաների բուժման և հետբուժական խնամքի ծախսերը։

Բանկում գործում է նաև բարեգործական հաշիվ (1570036910764400), որտեղ հանգանակություն կարող է կատարել յուրաքանչյուր անձ. հաշվի միջոցներն ամբողջությամբ ուղղվում են հայ մանուկներին՝ առողջ ու երջանիկ մանկություն պարգևող տարբեր բարեգործական նախագծերի իրականացմանը:

Ամերիաբանկի աշխատակիցները ևս ակտիվորեն ներգրավված են տարբեր սոցիալական ծրագրերում, որոնք իրականացվում են հիմնականում մարզերում:

Ընթացիկ տարում Ամերիաբանկն ավելի ակտիվորեն խթանելու/աջակցելու է փոքր և միջին բիզնեսին, որի ներքո կազմակերպվելու են տարբեր դասընթացներ, փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքային հանդիպումներ` հիմնական միջոցառումներն իրականացնելով մարզերում:

Ամերիաբանկը բարեգործական ծրագրերի մեծաքանակ հայտերի մեջ նախապատվությունը տալիս է այն կազմակերպություններին, որոնք համապատասխանում են Բանկի որդեգրած ԿՍՊ քաղաքականությանը և ներկայացնում են մշակված, հստակ ծրագրեր:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
18 Հուլիսի 2019
Չորեքշաբթի` հուլիսի 17–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 17–ի առավել ուշագրավ նորությունները
00:28
18 Հուլիսի 2019
Իջևանում բախումների հետևանքով Իջևանի ԲԿ է տեղափոխվել 13 անձ
Իջևանում բախումների հետևանքով Իջևանի ԲԿ է տեղափոխվել 13 անձ:
20:57
17 Հուլիսի 2019
Ճիշտ չեմ համարում, որ կառավարությունը կամ կառավարական մեծամասնությունը Սահմանադրության փոփոխություն նախաձեռնի
Փաշինյանը ներկայացրեց սահմանադրական նոր փոփոխությունների նկատմամբ իր վերաբերմունքը
20:19
17 Հուլիսի 2019
Ծառայության վերադառնալուց հրաժարված զինծառայողը կրկնակի բուժփորձաքննություն կանցնի Հայաստանում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չորեքշաբթի այցելել է Ռազմական ոստիկանության զորանոցային պայմաններում գտնվող զինծառայող Յուրիկ Բրոյանին։
17:16
17 Հուլիսի 2019
Որքա՞ն անվտանգ է Սևանա լճի ջուրը. մեկնաբանում է Առողջապահության նախարարության փորձագետը
Սևանա լճի ջուրն այսօրվա դրությամբ անվտանգ է լողալու, բայց ոչ խմելու համար
16:25
17 Հուլիսի 2019
Նշանակվել է վարչապետի արարողակարգի նոր պատասխանատու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է կառավարության ղեկավարի արարողակարգի պատասխանատու:
15:38
17 Հուլիսի 2019
Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում զեկույցով է հանդես եկել House Democracy Partnership ֆորումում
Ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը զեկույց է ներկայացրել
15:04
17 Հուլիսի 2019
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների թոփ-20–ում
Numbeo.com պորտալը հրապարակել է հանցավորության վարկանիշը (Crime Index 2019):
13:32
17 Հուլիսի 2019
Ճառագայթային բուժման ծառայությունում կատարվել են մի շարք փոփոխություններ
Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության մասով կատարվել են մի շարք փոփոխություններ:
12:33
17 Հուլիսի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանն ավելի կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:44
17 Հուլիսի 2019
Փաշինյանն արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել
Փաշինյանն արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել:
11:00
17 Հուլիսի 2019
«Ջրամարտը», կարծես, ավարտվեց. Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է
«Ջրամարտը», կարծես, ավարտվեց. Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է: