544.32
7.6
477.81
+33
Եղանակը Երևանում
Հայ

Ամենահամեղ փառատոնը. Գինեսի նոր ռեկորդ, 100 մետրանոց տոլմա և նրա 70 տեսակները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

21:42
19 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արմավիրի մարզում գտնվող «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարանի տարածքում կիրակի անցկացվեց Տոլմայի ամենամյա 9–րդ փառատոնը։

Փառատոնին, որն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով, մասնակցեցին Հայաստանում գործող ռեստորաններ, հասարակական կազմակերպություններ և հանրային սննդի կետեր։ Նրանցից յուրաքանչյուրը փորձեց զարմացնել հյուրերին նրբահամ բաղադրատոմսերով և համերի համադրությամբ, ինչն իսկապես հաջողվեց, չնայած տարվա այս ամսին ոչ բնորոշ շոգ եղանակին։ Փառատոնի հյուրերն ու մասնակիցները համտեսեցին տոլմայի ավելի քան 70 տեսակ, որոնք պատրաստված էին հայկական ազգային բաղադրատոմսերով։

Մասնակիցներ և բաղադրատոմսեր

Толма.jpg

Ինչպես նախորդ տարի Մասնակիցներ և բաղադրատոմսեր, այս տարի ևս փառատոնի մասնակիցները փորձեցին զարմացնել տոլմայի բազմաթիվ տեսակներով, որոնց թվում էին տոլմա–խորովածը, տոլման` սիգ ձկան խճողակով, տոլման` պանրի տեսականիով, տոլման` ընկույզով և մրգերով, նուգայով և շոկոլադով։ Փառատոնի մասնակիցները տոլմայի խճողակը փաթաթում էին ոչ միայն ավանդական խաղողի և կաղամբի տերևներով, այլև բալի և թուզի, լորենու և եղինջի տերևներով, խճողակը լցնում էին դդմիկի, կարտոֆիլի և սոխի մեջ։   

ՀՀ–ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներկայացրեց արտակարգ պայմաններում տոլմայի պատրաստման տեխնոլոգիան։

Толма.jpg

Փառատոնի սենսացիան

Փառատոնի իսկական սենսացիան դարձավ 100 մետր երկարությամբ տոլման, որի հեղինակները գրանցեցին համաշխարհային նոր ռեկորդ։ Տոլման գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, ինչից հետո փառատոնի հյուրերը հնարավորություն ստացան համտեսել այն։

Толма.jpg

Փառատոնի ընթացքում մասնակիցները մրցեցին մի քանի անվանակարգերում` «Լավագույն համ», «Լավագույն գաղափար» և «Լավագույն տեսք»։

Տուրիզմի զարգացման և ավանդույթների պահպանման խթան

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, ամենամյա փառատոնը կարևոր խթան է ոլորտի զարգացման համար։

Толма.jpg

«Փառատոնը տնտեսական զարգացման հնարավորություն է տալիս այն  համայնքներում, որտեղ անցկացվում է միջոցառումը, ինչպես նաև խթանում է այդ համայնքների ենթակառուցվածքների արդիականացումը», – ասաց նա։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի ղեկավար, միջոցառման կազմակերպիչ ՍեդրակՄամուլյանն իր հերթին հիշեցրեց, որ փառատոնի գլխավոր նպատակն է հանրայնացնել ազգային խոհանոցը։

Толма.jpg

«Մեր երկրորդ նպատակն է դարձնել երկիրն ավելի գրավիչ օտարերկրյա զբոսաշրջիկների համար», – նշեց նա։

Մամուլյանը կարևորեց գյուղացիների մասնակցությունը փառատոնին։–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:48
24 Հունիսի 2019
«Արմենիա Վայն». գինեգործության զարգացումը ԶԼՄ–ների հետ գործակցությամբ (ՖՈՏՈ)
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  
16:38
24 Հունիսի 2019
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
14:03
24 Հունիսի 2019
Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է
Գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, իրավիճակը պարզաբանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
13:38
24 Հունիսի 2019
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։
13:16
24 Հունիսի 2019
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:15
24 Հունիսի 2019
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Փաշինյանը`ԱԱԽ նիստում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, ՀՀ–ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:
11:51
24 Հունիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։
10:32
24 Հունիսի 2019
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին:
21:15
23 Հունիսի 2019
ՀՀ ժողովրդավարական փոփոխությունները և թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը կներկայացվեն Ժնևում
Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով մեկնելու է Ժնև:
23:12
22 Հունիսի 2019
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան:
21:30
22 Հունիսի 2019
Կինը ձերբակալվել է իր 7-ամյա աղջկան սպանելու կասկածանքով. նա փորձել է ինքնասպան լինել
Հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ:
12:59
22 Հունիսի 2019
24 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
Երևանի մի շարք հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։