ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 3-ից 7-ը հանրապետության տարածքում սպասվում է հրդեհավտանգ բարձր մակարդակ:
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, նշված ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Ցերեկային ժամերին Երևանում օդը կտաքանա մինչև 36-38 աստիճան, գիշերային ժամերին` 19-21: -0-
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ