+27
Եղանակը Երևանում
Հայ

Ամառ-2019. Գագիկ Սուրենյանի առավել վառ արտահայտությունների տասնյակը

18:10
18 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Այս տարվա ամառը Հայաստանում աննախադեպ շոգ է: Եվ զարմանալի չէ, որ երկրի բնակիչների ճնշող մեծամասնությանը հուզող հիմնական հարցը եղանակի կանխատեսումն է գլխավոր օդերևութաբանի` ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի շուրթերից:

Արդարության համար պետք է ասել, որ Սուրենյանը բավականին մեծ կրեատիվ է ներդնում ամենօրյա ռուտին աշխատանքի մեջ` նրա արած կանխատեսումները համեմված են հումորի որոշակի չափաբաժնով:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հավաքել է Սուրենյանի առավել վառ տասը «մարգարիտների» տասնյակը, որոնք նա ներկայացրել է իր Facebook-ում:

1. Երկու օր էլ դիմացեք

Ամռան առաջին օրերից Հայաստանում մեկը մյուսին հաջորդել են ջերմաստիճանային ռեկորդներ: Շոգի առաջին ալիքից հետո Սուրենյանը գրառում է կատարել` «Երկու օր էլ դիմացեք ու Իրաքի փոշու փոխարեն Սև ծովի զով ու թարմ օդ կշնչեք»:

2. Ոչ թե հուր ու բոց թափվի

Հուլիսի սկզբին շոգն ընդմիջում վերցրեց, և որոշակի ժամանակ Հայաստանում եղանակը մի փոքր տանելի դարձավ: Սուրենյանը միանգամից արձագանքեց գրառմամբ` «Անցած տարի այս օրերին Երևանում +40․․․+42 աստիճան էր, իսկ այսօր ընդամենը +28։ Ամառը այսպես պետք է լինի, ոչ թե վրաներիցս հուր ու բոց թափվի»:

3. Հունվարյան հուլիս

Հուլիսի առաջին օրերին զովը դեռ ուրախացնում էր քաղաքացիներին: Այս դեպքում էլ գլխավոր օդերևութաբանն անտարբեր չի մնացել:
«Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Հունվարյան հուլիս 2019»,– գրել է նա իր Facebook-ում։

4. Իմ դեմքը

Միաժամանակ, Սուրենյանը հետ չի մնում նաև վիրտուալ նորույթներից: Այս ամռանը Facebook-ում լայն տարածում գտավ մի հավելված, որի օգնությամբ կարելի էր տեսնել, թե ինչ տեսք կունենաս ծերության ժամանակ: Սուրենյանը ներկայացրել է իր տարբերակը: Հատուկ հավելվածի օգնությամբ նա «ծերացրել» է իրեն և հրապարակել լուսանկարը` գրելով. «Իմ դեմքը հուլիսի 21-22-ին»։

5. Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին

Հունիսի երկրորդ տասնօրյակում Հայաստանում դիտվեց տապի երկրորդ ալիքը, և Իրաքից եկող տաք հոսանքների վերաբերյալ Գագիկ Սուրենյանն արձագանքեց գրառմամբ` «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին։ Այնպես որ, եկեք բոլորով վայելենք մեր հրաշք ամառը և քիչ բողոքենք»:

6. Մեծ բան չէ, բայց սրտահովանք է

Սուրենյանն արձագանքում է ջերմաստիճանի ամենաչնչին փոփոխություններին` «Վաղը ջերմաստիճանը 3-4 աստիճանով նվազում է։ Մեծ բան չէ, բայց դե սրտահովանք է»,- գրել է նա:

7. +40 աստիճանի շոգը որն է 

Կարելի է կորցնել հաշիվը, թե քանի անգամ են ամռան ընթացքում երկիր ներթափանցել խեղդող տապի ալիքներ: Սուրենյանը հերթական անգամ առաջարկել է բնակիչներին զբաղվել ինքնաներշնչմամբ`«Մի հատ ձեզ տրամադրեք, որ շատ հով է։ +40 աստիճանի շոգը որն է։ Բա ամառ է»

8. Աշխարհը ցուրտ է և խափուսիգ

Օգոստոսի սկզբին հանրապետության որոշ լեռնային շրջաններում մի փոքր զովացել է: Սուրենյանը չի հապաղել արձագանքել` «Այնքան երգեցիք «աշխարհը ցուրդ է ու խափուսիգ է», լեռնային մարզերում վաղաժամ աշուն եկավ», - գրել է նա Facebook-ի իր էջում:

9. Ով ուզում էր Սևան գնալ, թող պատրաստվի

Ընդմիջումը երկար չէր, և հերթական շոգի փուլից առաջ օդերևութաբանը դիմել է քաղաքացիներին. «Վաղվանից օդի ջերմաստիճանը բարձրանում է 2-3 աստիճանով, ով ուզում էր Սևան գնալ թող պատրաստվի»:

10. Աշխարհը շոգ է ու իրագան է

Կրկին տաք օդային հոսանքներ Իրաքից, կրկին Երևանը տառապում է տապից, իսկ առույգ Սուրենյանը շտապում է գրել հերթական հումորային գրառումը. «5 օր միաձայն երգելու ենք«աշխարհը շոգ է ու իրագան է»:  -0-





Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:29
16 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. LIVE
Վանաձորում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։
13:28
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կքրեականացվի դաժան վերաբերմունքը կենդանիների հետ
Միաժամանակ փոփոխությունները չեն վերաբերում այն հասարակական վայրերի, որտեղ կենդանիները պահվում են հատուկ պայմաններում:
12:47
16 Սեպտեմբերի 2019
Ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 13-ից 16-ը
Ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 13-ից 16-ը:
13:55
15 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս.2020 թ.-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով։
18:23
14 Սեպտեմբերի 2019
«Thank you». 6-րդ հարկից ընկած փոքրիկը վերակենդանական բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք (ՖՈՏՈ)
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա:
12:59
14 Սեպտեմբերի 2019
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար:
10:30
14 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)։
20:28
13 Սեպտեմբերի 2019
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա:
20:19
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ:
19:31
13 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
17:41
13 Սեպտեմբերի 2019
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը:
16:25
13 Սեպտեմբերի 2019
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու. ՊԵԿ
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու: