ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԻՆ–ը տարեսկզբից հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում։
Կեմերովոյի առևտրային կենտրոնում բռնկված հրդեհը 64 մարդու կյանք է տարել, ինչի կապակցությամբ մտավախություն է առաջացել Հայաստանում առևտրային կենտրոննի անվտանգության վերաբերյալ։
Հայաստանում որոշում է ընդունվել ստուգել Երևանի հասարակական խոշոր շենքերի անվտանգությունը։
Facebook–ի օգտատերերը, մտահոգված լինելով Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությամբ, շարունակում են հարցնել, թե արդյոք ՀՀ ԱԻՆ-ը իրականացնում է ստուգումներ Հայաստանի առևտրային կենտրոններում:
Загружается новость ...
"Право"
ԱԻՆ մամուլի քարտուղար Նանա Գնդոյանն այս կապակցությամբ Facebook–ի իր էջում գրել է, որ այս պահին նախարարության փորձագետները «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում հետազոտություն են իրականացնում: «Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով»,– ասվում է Գնդոյանի գրառման մեջ։
Գնդոյանի խոսքով, 2018թ.-ի սկզբից ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առեւտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ եւ այլն):
«Հետազոտությունները շարունակվում են»,– գրել է նա։ -0-