487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Իսկանդարյան. հանցավոր խմբի գործունեությունը կարող էր քաղաքական բաղադրիչ ունենալ
15:18
25 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տարածքում ծանր հանցագործությունների կատարման համար կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը կարող էր քաղաքական բաղադրիչ ունենալ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
 
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցախումբ, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։

«Առայժմ այդքան էլ հասկանալի չէ` կա, արդյո՞ք, կատարվածում քաղաքական բաղադրիչ։ Բայց դատելով խմբի անդամների թվից, թափից և զինված լինելուց` դրա առկայությունը միանգամայն հավանական է»,– ասաց Իսկանդարյանը։

Նա միաժամանակ նշեց, որ քրեական ֆոնի և ահաբեկչական սպառնալիքների տեսանկյունից Հայաստանը համեմատաբար անվտանգ երկիր է։

Հայաստանն ահաբեկչական սպառնալիքի տեսանկյունից ամենաանվտանգ երկրների ցուցակում է>>

«Պետք է հաշվի առնել, որ կատարվածում կա նաև արտասահմանյան բաղադրիչ, այս պահին սիրիական հետք է երևում»,– ասաց Իսկանդարյանը։

Փորձագետը նշեց նաև ԱԱԾ և Հայաստանի ոստիկանության պրոֆեսիոնալիզմը։

Պարզվել է, որ Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացի, Արթուր Վարդանյանը 2015 թվականին ժամանել է Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր խումբ:

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում նոյեմբերի 25–ին հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք,  այդ թվում` զրահաբաճկոններ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:31
10 Նոյեմբերի 2017
Երևանի կենտրոնում 10 ժամը ջուր չի լինի
10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
19:50
10 Նոյեմբերի 2017
Ուսանողները ԱԺ–ի մոտ էին. քննարկումը հետաձգվեց քվորում չապահովելու պատճառով
Ուսանողները շարունակելու են իրենց բողոքի ակցիան երկուշաբթի ԱԺ–ի շենքի դիմաց:
18:24
10 Նոյեմբերի 2017
Փոխվել է «Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղու վերջնակետը
Փոխվել է օդանավակայանից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ երթևեկող ավտոբուսների վերջնակետը։
16:53
10 Նոյեմբերի 2017
Հայաստանում կգործեն դեղատոմսերով դեղ գնելու նոր կանոններ
Դեղատոմսերի շրջանառությունը կարգավորող նոր կարգը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո երեք ամիս անց։
14:54
10 Նոյեմբերի 2017
Ուսանողական բողոքի 4–րդ օր. նրանք կուղղվեն դեպի Ազգային ժողով
Ուսանողները Երևանում բողոքի ակցիա են անցկացնում բանակից տարկետման իրավունքի չեղարկման դեմ։
14:16
10 Նոյեմբերի 2017
Կայացել է Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի անդրանիկ նիստը սահմանադրական բարեփոխումներից հետո
Երևանում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի և Արցախի առաջին միջխորհրդանական հանձնաժողովի անդրանիկ նիստը։
10:33
10 Նոյեմբերի 2017
Հայաստանում ձյուն կտեղա
Հայաստանի որոշ մարզերում անձրևախառն ձյուն կտեղա։
08:00
10 Նոյեմբերի 2017
Հինգշաբթի` նոյեմբերի 9–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 9–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:06
09 Նոյեմբերի 2017
ԵՊՀ–ն ուղերձ է հղել բողոքող ուսանողներին
Նոյեմբերի 7-ին ԵՊՀ մի քանի հարյուր ուսանողներ դասադուլ են հայտարարել տարկետման վերացման դեմ օրինագծի կապակցությամբ։
20:35
09 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանն ու բողոքող ուսանողները համաձայնության չեկան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և բողոքող ուսանողները համաձայնության չեկան բանակից տարկետման հարցով։
17:14
09 Նոյեմբերի 2017
Վարչապետը կհանդիպի տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողների հետ (ՖՈՏՈ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կհանդիպի տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողների հետ։
13:48
09 Նոյեմբերի 2017
Դանիան դյուրացնում է վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար
Դանիան դյուրացնում է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար։