ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գառնիկ Բադալյանին Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Աշգաբատ): Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Գառնիկ Բադալյանը զբաղեցնում է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ -0-
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ