483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԱԱԾ–ն հրապարակել է Երևանում հանցավոր խմբի ղեկավարի անունը
11:51
25 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արկմենիա/. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ, հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանել է Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում նոյեմբերի 25–ին հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ:

СНБ

 Խուզարկության պահին առանձնատանն Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբավորման 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

муха

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով (հանցավոր խմբավորման ստեղծում և մասնակցություն) և 235–րդ հոդվածի 3-րդ մասով (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից զենքի անօրինական ձեռքբերումը, պահումը, իրացումը, փոխադրումը կամ կրումը), կատարվում է նախաքննություն:

Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:32
10 Դեկտեմբերի 2016
ՀՀ և ԼՂՀ նախագահներն այցելել են Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր:
10:00
10 Դեկտեմբերի 2016
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա ուշագրավ նորությունների հնգյակը:
18:58
09 Դեկտեմբերի 2016
Ջրի սակագինը կբարձրանա
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հինգշաբթի կայացած նիստում ջրի նոր սակագին է սահմանել։
15:26
09 Դեկտեմբերի 2016
Կանխվել է առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրումը հանրապետություն
Պետական եկամուտների կոմիտեն կանխել է առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրումը հանրապետություն։
12:42
09 Դեկտեմբերի 2016
Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ
Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ
11:57
09 Դեկտեմբերի 2016
Բուհական համակարգում լուրջ փոփոխություններ կլինեն ընտրություններից հետո
Խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում:
20:16
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետը կրթության և գիտության նոր փոխնախարար է նշանակել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դավիթ Սահակյանին կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակել։
15:41
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց 2017 թվականի պետբյուջեն
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում 83 «կողմ», 24 «դեմ» և մեկ ձեռնպահ ձայներով ընդունեց 2017 թվականի պետբյուջեն։
15:39
08 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները:
15:29
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. պաշտպանության նախարարը վթարված մեքենայում չի եղել
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել։
14:13
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԿԳ նախարար. երեխան պետք է ունենա հաշվելու որոշակի կարողություն, իր բյուջեն ձևավորելու ընդունակություն
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը  խոսել է բիզնես կրթության մասին։
11:56
08 Դեկտեմբերի 2016
Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ–ում և բանկերում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ և ներառել դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը: