441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԽ նիստը` որպես արձագանք. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունից հետո Հայաստանի կառավարությունը հայտնվել է փակուղում

10:13
12 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ, որտեղ երեքշաբթի կկայանա Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։

Ինչպես գրում է «Ժողովուրդ» թերթը, ակնհայտ է, որ նման շտապ միջոցառման անհրաժեշտություն է առաջացել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունից հետո։

Մարտի 9–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են արել զերծ մնալ միակողմանի կարգով առանց մյուս կողմի համաձայնության բանակցությունների ձևաչափը փոխելու պահանջից ։ Մարտի 6–ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր առանց ԵԱՀԿ մասնակից պետությունների կոնսենսուսի 1992 թվականին Հելսինկյան որոշմամբ հաստատված բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու անհնարինության մասին։

Ինչպես նշում է պաշտոնական Բաքուն, «այդ որոշման հիման վրա Հայաստանը և Ադրբեջանը հանդես են գալիս որպես հակամարտության կողմեր, իսկ Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքները` որպես շահագրգիռ կողմեր»։

Պարբերականը գրում է, որ այդ հայտարարությունից հետո Հայաստանի ղեկավարությունը հայտնվել է, ըստ էության, փակուղային վիճակում։

«Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող հրաժարվել Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու իր իսկ հայտարարությունից, մյուս կողմից՝ չի կարող ուղղակի մասնակցել բանակցությունների, որոնց ընթացքում չի քննարկվելու Արցախի մասնակցության հարցը»,– ասվում է գրառման մեջ։

Այս հարցերը, ըստ պարբերականի, ստիպել են Նիկոլ Փաշինյանին Անվտանգության խորհրդի արտագնա նիստ անցկացնել Արցախում։

«Մյուս կողմից՝ պետք չէ բացառել, որ սա փորձ է Ալիևի հետ հանդիպումից առաջ որոշակի տպավորություն թողնելու, որ Արցախն անուղղակիորեն մասնակցում է բանակցային գործընթացին, և այդպիսով հիմնավորելու Ալիևի հետ հանդիպումը»,-գրում է թերթը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ