484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Մեր մշակութային չափանիշերը ոչնչացվել են դեռևս անկախության առաջին տարիներից. Ռազմիկ Դավոյան
17:43
21 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մեր մշակութային դաշտը նոր չէ, որ աղավաղվել է, մեր մշակութային չափանիշերը ոչնչացվել են դեռևս անկախության առաջին տարիներից, ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը` իր  ծննդյան 75-ամյակի առթիվ կազմակերպված  հանդիպման ժամանակ:

Բանաստեղծի խոսքով՝ շատ կարևոր խնդիրներ կան կապված թե՛ ժողովրդի, թե՛ գրականության հետ, բայց այդ կարևոր խնդիրների հետ մեկտեղ չկա դրանց համարժեք վերաբերմունք:

«Ժամանակին Հայաստանը ծածկված էր գրադարաններով և գրախանութներով, իսկ բենզինի լցակայանները գետնի տակ էին: Այսօր բենզալցակայաններն են բարձրացել վերև, իսկ գրադարանները հայտնվել են գետնի տակ»,-նկատեց բանաստեղծը:

Այս ամենը թերևս ապաշնորհ քաղաքականության արդյունքն է: Այժմ որևէ չափանիշ չի մնացել ոչ գրականության, ոչ նկարչության,  ոչ էլ երաժշտության ասպարեզում:

Բանաստեղծն, անդրադառնալով 2015-ին տեղի ունեցած իրադարձություններին, հատկապես առանձնացրեց Վատիկանում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի զոհերին նվիրված պատարագը և այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահի անմիջական նախաձեռնությամբ երկրի պաշտպանությունը կատարելագործելու ուղղությամբ եղան ռազմական դաշինքներ ԱՊՀ երկրների` հատկապես Ռուսաստանի հետ:

Բանաստեղծի հոբելյանի առթիվ քիչ տպաքանակով հրատարակվեց Ռազմիկ Դավոյանի «Ծովինար» հայոց նախապատմական էպոսը, որի մասին ինչպես խոստովանեց, երազել է վերջին 55 տարիների ընթացքում:

Անդրադառնալով մշակույթի դաշտին՝ բանաստեղծը կարծիք հայտնեց, որ այն աղավաղվեց ու տրորվեց անկախության առաջին տարիներից, փոշիացավ և մշակույթի դաշտում չափանիշներ չմնացին. «Մեր արժեքները մղվեցին գետնի տակ, որոնք անշուշտ դուրս են գալու: Մի ժամանակ բենզալցակայաննեը գետնի տակ էին, իսկ գրադարանները գետնի վրա, իսկ հիմա ճիշտ հակառակն է, ինչն ապաշնորհ քաղաքականության արդյունք է»,- ասաց Ռազմիկ Դավոյանը՝ ընդգծելով, որ այս ոլորտում պետք է իրականացվի վերահսկողություն, որովհետև հիմա այնպիսի վիճակ է, որ ով ինչ գիտի «դուրս է տալիս», ով ում մասին ինչ ուզում ասում է:

Բանաստեղծի խոսքով՝ այսօր շատերին շնորհվում են մրցանակներ, բայց խորհրդային տարիներին գոյություն ուներ Պետական մրցանակների կոմիտե, որը բաղկացած էր արվեստի բոլոր ճյուղերի վաստակաշատ ներկայացուցիչներից և նրանք բոլորը միանսաբար քվեարկում էին տարբեր ոլորտների համար. այնտեղ չէր կարելի լոբբինգ անել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
07 Դեկտեմբերի 2017
Չորեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:59
06 Դեկտեմբերի 2017
Այսօր գիշերը Երևանում սպանված 38–ամյա տղամարդու ուղղությամբ արձակվել են բազմաթիվ կրակոցներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։
14:36
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կօրինականացվեն դայակները. պատգամավորները «կանաչ լույս» վառեցին երիտասարդ մայրերին օժանդակող օրենքին
Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50%–ը, սակայն այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը:
12:35
06 Դեկտեմբերի 2017
ԱԺ–ն հավանություն տվեց ռուսական պաշտպանական վարկի ներգրավմանը
ՀՀ ԱԺ պատգամավորները միաձայն վավերացրեցին Հայաստանին ռուսական 100 մլն դոլարի չափով պաշտպանական վարկի տրամադրման համաձայնագիրը։
12:17
06 Դեկտեմբերի 2017
Երևանի խանութներում ադրբեջանական կոնֆետներ են վաճառվում
Երևանի խանութներից մեկում ադրբեջանական կոնֆետներ են վաճառվում:
11:40
06 Դեկտեմբերի 2017
Նախօրեին Երևանում վրաերթի ենթարկված 9 տարեկան տղան ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին Երևանի Արամ Խաչատրյան փողոցում վրաերթի ենթարկված 9 տարեկան տղան ծայրահեղ ծանր վիճակում է։
10:48
06 Դեկտեմբերի 2017
Ցիկլոնը մոտենում է. ամենուրեք սպասվում է ձյուն
Երևանի բարձրադիր գոտում կձևավորվի 5-10 սմ, ցածրադիր գոտում՝ 2-5 սմ ձնածածկույթ:
10:31
06 Դեկտեմբերի 2017
Հիմա էլ հացը. Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում
Հացի առաքիչները խանութների տնօրեններին զգուշացնում են հացի գնի բարձրացման մասին։
08:00
06 Դեկտեմբերի 2017
Երեքշաբթի` դեկտեմբերի 5–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 5–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:05
05 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ստորագրել է Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության հրամանագիրը
ՀՀ նախագահը ստորագրել է գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
20:50
05 Դեկտեմբերի 2017
«Ձեռքերը հատուկ կտրել եմ, որ էն աշխարհում էլ գողություն չանի». Էջմիածնում սպանության համար կասկածվողը խոստովանել է իր մեղքը (ՎԻԴԵՈ)
71–ամյա տղամարդը սպանել, այնուհետև կացնով կտրել էր իր զոհի դաստակները։
19:51
05 Դեկտեմբերի 2017
Երևանի խաչմերուկներից մեկում կտեղադրվի լուսացույց (ՎԻԴԵՈ)
Մայրաքաղաքի խաչմերուկներից մեկում կտեղադրվի լուսացույց։