483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ստեղծում է Փորձագետների ակումբ
16:06
17 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը հայտարարում է Փորձագետների ակումբի ստեղծման մասին:

Ակումբի նպատակն է «Նովոստի-Արմենիա» (newsarmenia.am) գործակալության հարթակն օգտագործելով քննարկումներ ծավալել Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական օրակարգի համար կարևորագույն խնդիրների շուրջ:

«Մենք ուզում ենք մեր հարթակում միավորել առաջատար փորձագետներին, քաղաքագետներին, քաղաքական գործիչներին` հայ հասարակության համար հետաքրքրություն  ներկայացնող հիմնախնդիրների վերաբերյալ որոշումների մշակման և խորհրդատվության համար»,-ասաց «Նովոստի-Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը:

Նրա խոսքով, «Նովոստի-Արմենիա» գործակալության Փորձագետների ակումբի առաջին  նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին, ժամը 15.00-ին Best Western Congress Hotel հյուրանոցում:

Ակումբի առաջին նիստի թեման է` Բեռնում կայանալիք Հայաստանի  և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Նիստի մասնակիցների թվում են «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը, «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն, «Նովոստի-Արմենիա» գործակալության խորհրդի նախագահ Կոնստանտին Պետրոսովը:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն, առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկատվության հուսալի աղբյուր։

Հիմա www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև` www.telecom.arka.am  և բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը,www.finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, Adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:00
28 Մարտի 2017
Հայաստանյան ուշացող գարու՞ն, թե՞ ապրիլյան կատակ
Մարտի վերջին օրերը Հայաստանում ավելի տաք կլինեն, քան ապրիլի առաջին օրերը:
16:47
28 Մարտի 2017
Նախընտրական լեզվակռիվ. Աշոտյանի կոշտ պատասխանը Փաշինյանին
Նախընտրական վիճաբանություն է ծավալվում Արմեն Աշոտյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։
16:25
28 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյան. Աշոտյա՛ն եղիր, Աշոտյա՛ն
«Ելք» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
15:22
28 Մարտի 2017
Երևանը և Աշխաբադը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը
Կարեն Կարապետյանը երեշքաբթի հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
14:00
28 Մարտի 2017
Հայաստանը կմշակի ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն
Նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
12:47
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը կգնի Հայաստանի հերթական խոշոր էներգետիկ կազմակերպությունը
Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը»:
11:49
28 Մարտի 2017
Սեյրան Օհանյանին կարող են որպես կասկածյալ ներգրավել ռեզոնանսային քրեական գործին
Իշխանությունները քննարկել են ՕՐՕ դաշինքից նաև Սեյրան Օհանյանին ինչ-որ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու հարցը:
11:18
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
11:00
28 Մարտի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է` ձնահոսքի վտանգի պատճառով
Մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով:
10:39
28 Մարտի 2017
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալու իրական պատճառները
Հայտնի է դարձել, թե ինչու է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանիը դուրս եկել ՀՀԿ-ից:
20:57
27 Մարտի 2017
ՔԿՀ-ում կալանավորին փորձել են սպանել. հարուցվել է քրեական գործ
Քննչական գործողություններ են կատարվում`  ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի նկատմամբ սպանության փորձի վերաբերյալ։