Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը, դեկտեմբերի 10–14–ը
10:30
15 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
ԿԸՀ–ն ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների բոլոր 2010 ընտրատեղամասերի տվյալները։
Հայաստանի հանրային կապերը կարգավորող հանձնաժողովը համաձայնություն տվեց VivaCell-MTS հեռահաղորդակցային ընկերությանը «Ռոստելեկոմ Արմենիա» ֆիքսված կապի օպերատորի ակցիաների վաճառքին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԾ միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանք կիրառելու մասին։
ԱՄՆ Սենատը հաստատեց Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։
Լևոն Մնացականյանն ազատվեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Միաժամանակ հայտնի դարձավ, որ Մնացականյանը նշանակվեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։–0–
Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ՝ POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս և ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս
Փաշինյանն ասել է, որ որոշել են գնալ այս հատվածներում Հայաստանի սահմանի ճշգրտման ու դա անում են ոչ միայն հանուն Հայաստանի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ