486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-5
Եղանակը Երևանում
Հայ
Կասպերսկին արժանացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե մեդալին
13:41
17 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռուս ծրագրավորող, տեղեկատվական անվտանգության առաջատար մասնագետ Եվգենի Կասպերսկուն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե մեդալ է շնորհվել։

«Համալսարանի գիտական խորհուրդը միաձայն որոշեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե հուշամեդալ հանձնել «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն, համալսարանի պատվավոր դոկտոր Եվգենի Կասպերսկուն տեղեկատվական անվտանգության ոլորտում կատարած մեծ ներդրման և մեր բուհի հետ արդյունավետ ու երկարատև համագործակցության համար», – նշել է բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, հաղորդում է telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալը։

Կասպերսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել և նշել, որ իր համար այս ամենն անսպասելի էր։

«Երբեմն ինձ բավականին անհարմար եմ զգում, քանի որ համակարգչային անվտանգությամբ զբաղվող մարդու մասնագիտությունն առաջընթացի շարժիչ ուժ չէ։ Սա մեծ սերվիսային աշխատանք է, որը համակարգչային աշխարհն ավելի մաքուր է դարձնում», – ընդգծել է Կասպերսկին։

Նա ավելացրել է, որ սկզբում հարկավոր էր այս աշխարհը ստեղծել այնպես, որ այն չդառնա ավելի կեղտոտ։

«Ցավոք, իրականությունն այնպիսին է, որ մենք ապրում ենք համակարգչային տեխնոլոգիաների դարաշրջանում, դրանք մեզ շրջապատում են, և, ցավոք, ավելի շատ չարագործներ են փորձում փչացնել այդ համակարգչային աշխարհը», – նշել է Կասպերսկին։

Եվգենի Կասպերսկին ռուս ծրագրավորող է, տեղեկատվական անվտանգության մասնագետ, «Կասպերսկու լաբորատորիա» ՓԲԸ–ի առաջատար մշակող և խոշորագույն բաժնետեր։ 2007 թվականից ընկերության գլխավոր տնօրենն է։ Ռուսաստանի պետական մրցանակի 2008 թվականի դափնեկիր գիտության և տեխնելեգիաների բնագավառում։ Մամուլում բնութագրվում է որպես «համակարգչային հանցավորության սպառնալիք»։-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:46
20 Հունվարի 2017
Բաքվի հայկական ջարդերը. հազարավոր ճակատագրեր խեղած ողբերգություն
1990 թ.–ին Բաքվում գրանցված հայկական ջարդերից անցել է 27 տարի։ Այս ողբերգության, ինչպես նաև Մարաղայում հայերի կոտորածների հերթական տարելիցին են նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվում են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

18:43
20 Հունվարի 2017
ՀՀ նախագահ. մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ, այն կենսական անհրաժեշտություն է երկրի համար
ՀՀ նախագահը հանդիպել է վերջին ամիսներին զորացրված զինծառայողների հետ։
18:27
20 Հունվարի 2017
Լապշինի արտահանձնումը Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ. փորձագետ
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
14:29
20 Հունվարի 2017
Տատիկը մի ամբողջ զինանոց է ներկայացրել ոստիկանություն
80–ամյա Ռոզիկ Ա.–ն զենք–զինամթերք է հանձնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
14:18
20 Հունվարի 2017
Հրապարակվել է հայկական բանկերի 2016թ. մեդիավարկանիշը
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի մամուլի վարկանիշը:
11:51
20 Հունվարի 2017
Կրկին փոփոխություններ են սպասվում Հայաստանի կառավարությունում
Հայաստանի կառավարությունում կրկին կադրային փոփոխություններ կլինեն:
11:28
20 Հունվարի 2017
Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանի՞ն
«Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել:
10:40
20 Հունվարի 2017
Ձյուն է սպասվում Հայաստանի ողջ տարածքում
Ձյուն է սպասվում Հայաստանի մարզերի մեծամասնությունում հունվարի 20–ին, հունվարի 22–ի օրվա երկրորդ կեսին, ինչպես նաև հունվարի 23–ի գիշերը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
08:00
20 Հունվարի 2017
Հինգշաբթի` հունվարի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունվարի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:00
19 Հունվարի 2017
Հայաստանի պատգամավորների թեկնածուները մայրենի լեզվի թեստ են հանձնելու
Հայաստանի Ազգային ժողովի թեկնածուները հայոց լեզվի իմացության ստուգում կանցնեն համապատասխան հավաստագրի բացակայության դեպքում։
18:17
19 Հունվարի 2017
Հայաստանում աճում է ընտանեկան բռնության դեպքերի թիվը. փորձագետ
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը վերջին տարիներին ավելացել են:
16:52
19 Հունվարի 2017
Դրական տեղաշարժ է նկատվում Հայաստանի եղանակային պայմաններում. Սուրենյան
Օդի ջերմաստիճանը որոշակիորեն բարձրացել է նախօրեի համեմատ։