486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մշտապես բարձրունքում է. քաղաքագետ
17:53
14 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը հայկական այն մեդիառեսուրսներից է, որ մշտապես գտնվում է բարձրունքում, ասաց  քաղաքագետ Կարեն Քոչարյանը` գործակալության 10-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մշտապես բարձրունքում է այն առումով, որ այն երբեք չընկավ ռեյթինգների, Facebook «լայքերի», անիմաստ սկանդալային նյութերի հետևից »,-ասաց Քոչարյանը: Նրա կարծիքով, էլեկտրոնային զլմի համար տասը տարվա գործունեությունը բավականին մեծ ցուցանիշ է:

«Կայքերը, որպես այդպիսին ակտիվացան միայն 2008 թվականից: Այն որ կայքը բացվել է դրանից առաջ` խոսում է այն մասին, որ գործակալության ղեկավարությունն առավել հեռատես է և զարգացման այդ հնարավորությունը դիտարկել էր ավելի վաղ»

Նա գործակալությանը ցանկացավ բարգավաճում և հետագա ստեղծագործական հաջողություններ:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն, առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկատվության հուսալի աղբյուր։

Հիմա www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև` www.telecom.arka.am  և բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը,www.finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, Adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-






Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:50
17 Հունվարի 2017
Հայկական երեք կուսակցություններ դաշինքով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Հայկական երեք կուսակցություններ միավորվել են նախընտրական դաշինքի մեջ ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
20:31
17 Հունվարի 2017
Մեծածավալ բարեփոխումներ են սպասվում Հայաստանի ճանապարհային ոստիկանության համակարգում
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեքշաբթի զեկուցել է նախագահ Սերժ Սարգսյանին Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին:
18:46
17 Հունվարի 2017
Տրանսպորտային հանգույց կկառուցվի Արշակունյաց–Նժդեհ փողոցների խաչմերուկում
Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում  տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման նախագիծ է ներկայացվել քննարկման։
17:43
17 Հունվարի 2017
Հայաստանը և Չինաստանը 66-րդ տեղն են զբաղեցրել աշխարհի երկրների անձնագրերի համաշխարհային վարկանիշում
Հայկական անձնագիրը Global Passport Power Rank 2017-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 66-րդ դիրքը:
13:30
17 Հունվարի 2017
Հայաստանն ընգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում
2017թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 9-ը:
13:23
17 Հունվարի 2017
Պարզվել են ՊԲ զինծառայողի վիրավորվելու հանգամանքները. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Զինծառայողը տեղափոխվել է զինհոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
13:06
17 Հունվարի 2017
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես կգա երկար սպասված հայտարարությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ:
11:31
17 Հունվարի 2017
Ովքեր են ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդները
Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու ՀՀԿ նախընտրական շտաբում։
11:17
17 Հունվարի 2017
ՀՀ ԱԻՆ-ում անկառավարելի իրավիճակ է
Արմեն Երիցյանի մահից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունում խառնաշփոթ է տիրում։
08:00
17 Հունվարի 2017
Երկուշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:10
16 Հունվարի 2017
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման
Ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:
20:42
16 Հունվարի 2017
Նախորդ տարի հանրապետությունում Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով ստենտավորվել է 1358 հիվանդ
2016 թվականին «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության 11 բուժհիմնարկում ստենտավորվել է 1358 հիվանդ: