ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մշտական բնակչության թիվը ընթացիկ հաշվետվության տվյալներով, որը հիմնված է 2011 թ.–ի մարդահամարի վրա, 2016 թ.–ի հունվարի 1–ի դրությամբ կազմել է 2 998,6 հազար մարդ։
Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
Վիճակագրության տվյալներով` 1977 թ.–ին Հայաստանի բնակչությունը կազմում էր 2,9 մլն, իսկ արդեն 78 թ.–ին հատել է 3 միլիոնը։ Հարկ է նշել, որ Հայկական ԽՍՀ–ի բնակչության բուռն աճ է գրանցվել 80–ականներին, իսկ 1992 թ.–ին Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը հասել է 3,6 միլիոնի։
Հայաստանի բնակչության թիվը 2016 թ.–ի հունվարի 1–ի դրությամբ, 2015 թ.–ի հունվարի 1–ի համեմատ, նվազել է 12 հազարով։ Միաժամանակ 5 տարում Հայաստանում սկսել է բնակվել 35,9 հազարով ավելի քիչ մարդ, իսկ անկախության հռչակումից հետո 1991 թ.–ին բնակչության թիվը նվազել է 634,7 հազարով։
Հայաստանի քաղաքներում բնակվողների թիվը 2015 թ.–ին նվազել է 5,5 հազարով` հասնելով 1 907,4 հազարի, ընդ որում բնակչության առավելագույն արտահոսք է գրանցվել Երևանում, ինչպես նաև Լոռու և Շիրակի մարզերում։ Գյուղական համայնքներում բնակչության թիվը նվազել է 6,5 հազարով` հասնելով 1 091,2 հազարի։
ԱՎԾ–ի տվյալներով` հանրապետությունում 2015 թ.–ին ծնված երեխաների թիվը, 2014 թ.–ի համեմատ, նվազել է 2,8 տոկոսով` կազմելով 41 815։ Միաժամանակ մահվան դեպքերի թիվը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 0,4 տոկոսով` կազմելով 27 835։ 2015 թ.–ին ծնվածների թիվը 1,5 անգամ գերազանցել է մահացածների թիվը, բնակչության բնական աճը կազմել է 13 980 մարդ (8,7 տոկոսի անկում)։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում