486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՔԿ-ն հարուցել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ
14:40
07 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քննության արդյունքներով դեկտեմբերի 6-ին հարուցվել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում  ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։Հաղորդումներից 79-ը վերաբերում է Երևանում, 48-ը՝ մարզերում տեղի ունեցած խախտումներին»,-ասված է հաղորդագրությունում։

Այսպես՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 19, Լոռիում՝ 14, Արագածոտնում՝ 4, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի քննչական վարչություններում՝ 2-ական, Արմավիրում՝ 1 հաղորդում։

Երևանում  ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանին՝  24 դեպք։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  ստացվել է 15, Աջափնյակ և Դավթաշենում՝ 9-ը, Քանաքեռ-Զեյթունում՝ 8, Կենտրոն և Նորք-Մարաշում՝ 7, Շենգավիթում՝ 6, Արաբկիր, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում՝ 5-ական ահազանգ։

Ստացված բոլոր ահազանգերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ տարածքային քննչական ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ։

Հայաստանում դեկտեմբերի 6–ին բացված 1997 ընտրատեղամասերում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրապետական հանրաքվեն։

ԿԸՀ–ի նախնական տվյալների համաձայն` բարեփոխումներին կողմ է քվեարկել 825 851 ընտրող, դեմ` 421 600–ը։ Քվեարկությանը մասնակցել է 1 303 466 ընտրող, այդ թվում` 189 230–ը ID քարտերով։

Ընտրական հանձնաժողովներում մարվել է 1 330 954 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 53 332 քվեաթերթիկ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:46
20 Հունվարի 2017
Բաքվի հայկական ջարդերը. հազարավոր ճակատագրեր խեղած ողբերգություն
1990 թ.–ին Բաքվում գրանցված հայկական ջարդերից անցել է 27 տարի։ Այս ողբերգության, ինչպես նաև Մարաղայում հայերի կոտորածների հերթական տարելիցին են նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվում են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

18:43
20 Հունվարի 2017
ՀՀ նախագահ. մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ, այն կենսական անհրաժեշտություն է երկրի համար
ՀՀ նախագահը հանդիպել է վերջին ամիսներին զորացրված զինծառայողների հետ։
18:27
20 Հունվարի 2017
Լապշինի արտահանձնումը Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ. փորձագետ
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
14:29
20 Հունվարի 2017
Տատիկը մի ամբողջ զինանոց է ներկայացրել ոստիկանություն
80–ամյա Ռոզիկ Ա.–ն զենք–զինամթերք է հանձնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
14:18
20 Հունվարի 2017
Հրապարակվել է հայկական բանկերի 2016թ. մեդիավարկանիշը
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի մամուլի վարկանիշը:
11:51
20 Հունվարի 2017
Կրկին փոփոխություններ են սպասվում Հայաստանի կառավարությունում
Հայաստանի կառավարությունում կրկին կադրային փոփոխություններ կլինեն:
11:28
20 Հունվարի 2017
Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանի՞ն
«Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել:
10:40
20 Հունվարի 2017
Ձյուն է սպասվում Հայաստանի ողջ տարածքում
Ձյուն է սպասվում Հայաստանի մարզերի մեծամասնությունում հունվարի 20–ին, հունվարի 22–ի օրվա երկրորդ կեսին, ինչպես նաև հունվարի 23–ի գիշերը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
08:00
20 Հունվարի 2017
Հինգշաբթի` հունվարի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունվարի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:00
19 Հունվարի 2017
Հայաստանի պատգամավորների թեկնածուները մայրենի լեզվի թեստ են հանձնելու
Հայաստանի Ազգային ժողովի թեկնածուները հայոց լեզվի իմացության ստուգում կանցնեն համապատասխան հավաստագրի բացակայության դեպքում։
18:17
19 Հունվարի 2017
Հայաստանում աճում է ընտանեկան բռնության դեպքերի թիվը. փորձագետ
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը վերջին տարիներին ավելացել են:
16:52
19 Հունվարի 2017
Դրական տեղաշարժ է նկատվում Հայաստանի եղանակային պայմաններում. Սուրենյան
Օդի ջերմաստիճանը որոշակիորեն բարձրացել է նախօրեի համեմատ։