483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Գրիպի և սուր շնչառական վարակների մակարդակը Հայաստանում բարձր չէ
16:57
10 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, եվրոպական տարածաշրջանի երկրներում 2015 թվականի 48-րդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 23-29-ին, գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համապատասխանել է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին, տեղեկացում է նախարարության կայքը:

«Նույն կազմակերպության պաշտոնական տվյալներով, եվրոպական 40 երկրում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդացության ակտիվությունը նշված հիվանդություններով գտնվում է ցածր մակարդակում՝ գրիպի վիրուսների եզակի արձանագրմամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Գրիպի տեսակներ և ենթատեսակներ, մասնավորապես՝ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ (խոզի գրիպ), Ա H3N2 ենթատեսակները և Բ տեսակն արձանագրվել են ինչպես գրիպի դետքային, այնպես էլ պոպուլյացիոն համաճարակաբանական հսկողության մեջ ընդգրկված բժշկական հաստատություններում, այն էլ` միայն 10 երկրում:

Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում:

Գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն (խոզի գրիպ) այսօր առավել քիչ է շրջանառում, քան 2014-2015 թվականների գրիպի սեզոնին:

Հիվանդության ծանր կլինիկական ընթացքով և վերակենդանացման բաժանմունքներում բուժման դեպքեր արձանագրվել են միայն Եվրոպայի առանձին երկրներում՝ Իռլանդիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն (47 հոսպիտալացման դեպք, որից 37-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում):

Դեպքերն արձանագրվել են 15-64 տարեկան անձանց շրջանում:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է, որ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն այսօր չունի պանդեմիկ ներուժ և դեռևս 2010 թվականից այն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ Հետևաբար սահմանափակող միջոցառումներ չեն պահանջվում:

«Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում համաճարակային իրավիճակին։ Հանրապետությունում իրականացվող շաբաթական մշտադիտարկման տվյալներով դիտվում է սուր շնչառական վարակների և գրիպի բնականոն, օրինաչափ ընթացք: Հանրապետության բժշկական կազմակերպություններում, այդ թվում` վերակենդանացման բաժանմունքներում, հետգրիպային բարդություններով հիվանդներ չեն բուժվում»,-ասված է հաղորդագրությունում:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների տվյալները վկայում են, որ այսօր մեր երկրում շրջանառում են ինչպես շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, այնպես էլ գրիպի Ա և Բ տեսակի վիրուսներ: Հանրապետությունում առկա են գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի բուժման համար նախատեսված հակավիրուսային պատրաստուկներ:

Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է. «գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով` խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,  եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, հագնվե´ք եղանակին համապատասխան, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:53
29 Մարտի 2017
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
Մարտի 30-ից Երևանի խաչմերուկներից մեկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
16:55
29 Մարտի 2017
Beeline-ը և ԵՊՀ–ն կգործակցեն կարիերայի զարգացման գործում
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն և Երևանի պետական համալսարանը չորեքշաբթի գործակցության հուշագիր են ստորագրել:
16:33
29 Մարտի 2017
Քաղաքական ո՞ր կուսակցություններն են ամենից շատ երևացել հայկական հեռուստատեսությունում
Երևանի մամուլի ակումբը նախընտրական դիտարկում է անցկացրել։
15:11
29 Մարտի 2017
Բախումները ղարաբաղյան հակամարտության գոտում 2017 թ.-ին կարող են ավելի վտանգավոր լինել
2017 թ.-ը կարող է ավելի վտանգավոր լինել ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ սրման տեսանկյունից, քան 2016 թ.-ը, կարծում է Թոմաս դը Վաալը:
12:41
29 Մարտի 2017
ՀՀ նախագահը աշխատանքային այցով մեկնել է Մալթա
Այցի նպատակն է մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին:
12:04
29 Մարտի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ Mastercard քարտապանների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն:
11:24
29 Մարտի 2017
Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին. օլիգարխը խոստացել է 15 մլդ դոլարի ներդրում ներգրավել
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ընտրություններից հետո Հայաստան ավելի շատ ներդրումներ ներգրավելու մտադրության մասին:
20:45
28 Մարտի 2017
Մեկնարկ տրվեց անկախ Հայաստանում զրոյական մակարդակից կառուցվող Վեդու ջրամբարի հիմնարկեքին
Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը:
19:15
28 Մարտի 2017
ՕՐՕ դաշինքը սկսեց հանրահավաքը` լռության րոպեով հարգելով «հաց բերողի» հիշատակը
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» նախընտրական դաշինքի հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեով։

18:00
28 Մարտի 2017
Հայաստանյան ուշացող գարու՞ն, թե՞ ապրիլյան կատակ
Մարտի վերջին օրերը Հայաստանում ավելի տաք կլինեն, քան ապրիլի առաջին օրերը:
16:47
28 Մարտի 2017
Նախընտրական լեզվակռիվ. Աշոտյանի կոշտ պատասխանը Փաշինյանին
Նախընտրական վիճաբանություն է ծավալվում Արմեն Աշոտյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։
16:25
28 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյան. Աշոտյա՛ն եղիր, Աշոտյա՛ն
«Ելք» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։