478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Մայրաքաղաքում բացվել է «Ուշացած լուսանկար» անվանումը կրող արձանախումբը
19:33
08 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի Աբովյան փողոցում տարբեր սերունդների երեք վարպետներին՝ դուդուկահարներ Վաչե Հովսեփյանին, Ջիվան Գասպարյանին և Լևոն Մադոյանին նվիրված «Ուշացած լուսանկար» անվանումը կրող արձանախմբի բացման արարողությանը, հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Արձանախմբի քանդակագործն է Դավիթ Մինասյանը, ճարտարապետը՝ Լևոն Իգիթյանը:

Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ և «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ իրագործված արձանախմբի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քանդակագործ Դավիթ Մինասյանին:

Հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել նաև Երևանի պատվավոր քաղաքացի, անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը:

Լևոն Մադոյան (1909, օգոստոսի 10, Ալեքսանդրապոլ - 1964, սեպտեմբերի 19, Երևան), հայ երաժիշտ-դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։ Կատարողացանկում էին հայկական ժողովրդական և աշուղական երգեր, պարեղանակներ, մուղամներ, հայ կոմպոզիտորների գործիքային երկեր։ Վերականգնել է Շիրակի բազմաթիվ երգեր ու պարեղանակներ։ Կատարողական վարպետությամբ հայտնի են «Հովվի կանչը», «Մաճկալ», «Որսկան ախպեր», «Դուն էն գլխեն» երգերի գործիքային մեկնաբանումները։

Համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Թբիլիսիում, Տաշքենդում, Դոնի Ռոստովում և այլուր։

Памятник армянским дудукистам

Վաչե Արտաշեսի Հովսեփյան (1925 թ. սեպտեմբերի 17, Երևան - 1978 թ. դեկտեմբերի 1, Երևան), դուդուկահար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977)։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (1951)։ 1945-ից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների համույթի մենակատար։ Երկացանկն ընդգրկել է հայկական ժողովրդական և գուսանական մեղեդիներ։ Կատարումն առանձնացել է ազգային ոճական հստակությամբ, հուզականությամբ, բարձր վարպետությամբ։ Գրել է պարեղանակներ, երգեր, այդ թվում՝ «Վերադարձիր» (խոսք՝ Վ. Տերյանի), «Իրիկնաժամին» (խոսք՝ Ս. Կապուտիկյանի), «Երեքնուկ» (խոսք՝ Պ. Սևակի)։ Համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում։

Ջիվան Գասպարյանը ծնվել է Երևանի մոտակայքում 1928 թվականին։ Նա դժվար մանկություն է ունեցել քանի որ իր մայրը վաղ էր մահացել և հայրը ԵՀՊ-ում զինվոր է եղել։ Այդ պատճառով էլ նա մեծացել է որբանոցում։

Դուդուկը սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի։ 1947-ին մեկնում է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստանում է Պոբեդա ժամացույց։ 1949-ին միանում է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային Երգ ու Պարի Համույթին, և իր առաջին մասնագիտական հանդիսումը որպես մենակատար նշանադրությունն լինում է Երևանյան Երաժշտասիրական Նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր։

1956-ին ստանում է առաջին մրցանակն իր կյանքում դուդուկահարների միջև։ 1959-ին ստանում է առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄի(UNESCO) հովանավորության տակ։ Նույն մրցույթին մասնակցելով, 1962-ին նա շահեց արծաթյա մեդալ և 1973-ին՝ բրոնզ։ Այս մրցույթից հետո, 1973-ին Հայաստանը նրան շնորհեց ՀՀ-ի Ազգային Արվեստագետ պատվավոր կոչումը։ 1980 թ.-ին նա շահեց չորրորդ անգամ։

1988-ին Բրայան Ինոն պատահաբար լսեց երաժշտապետի ներկայացումը Մոսկվայում և որոշեց նրան Լոնդոն հրավիրել։ Նրա առաջին է առևտրային աշխարհ մուտք գործում, երբ Պիտեր Գաբրիելը նրա նվագը օգտագործեց Մարտին Սկորսիզի ֆիլմում՝ Քրիստոսի Վերջին Գայթակղությունը։ Հետագայում նա նաև ներդրումներ ունեցավ Ռուսաստանի Տուն կինոյում և հեռուստացույցի արտադրության՝ Փոթորիկ և Հուզմունքում, նաև համագործակցելով Կրոնոս Կվարտետի և Լոս Անջելեսի Երաժշտասիրական Օրկեստրայի հետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
17 Օգոստոսի 2017
ՔԱԳՎ ղեկավարը Հայաստանում ավիատոմսերի գների կտրուկ նվազում է խոստացել
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը խոստացել է Հայաստանում ավիատոմսերի գների կտրուկ նվազում։
15:25
17 Օգոստոսի 2017
Լուսացույցների աշխատանքի ռեժիմը Հանրապետության հրապարակում կփոխվի
Օգոստոսի 17-ից Հանրապետության հրապարակում կկատարվի լուսացույցների աշխատանքի փոփոխություն։
15:09
17 Օգոստոսի 2017
Ծառի տակ գտած նորածնի անվանակոչությանը ամբողջ գյուղն է մասնակցել
Նորածնի խնամքով ողջ գյուղ է զբաղվում։
14:40
17 Օգոստոսի 2017
Սուրենյանը հուսադրել է շոգի սիրահարներին ու պատմել, թե ինչու անձրևները Խոսրովի անտառի կողքով անցան (ՖՈՏՈ)
Արարատյան դաշտում, մասնավորապես Խոսրովի արգելոցի հատվածում ցիկլոնը թույլ է արտահայտվել:
13:55
17 Օգոստոսի 2017
Պարզվում են նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ
Միջոցներ են ձեռնարկվում՝ նորածին երեխային վտանգի մեջ թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
12:25
17 Օգոստոսի 2017
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի երկու խաչմերուկներում
Երևանի երկու խաչմերուկներով երթևեկող տրանսպորտային միջոցները կընթանան առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:
11:43
17 Օգոստոսի 2017
«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները
Այս պահին ինքնաթիռն իրականացնում է 12-րդ թռիչքը:
10:46
17 Օգոստոսի 2017
Խոսրովի անտառում իրականացվում է օդային հետախուզություն
Իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:
20:12
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են
Չորեքշաբթի ժամը 17։30–ի դրությամբ Խոսրովի արգելոցում հաջողվել է մարել մոտ 2.5 կմ երկյանքով բռնկման հիմնական օջախները:
19:14
16 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass քարտերի թողարկումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը:
15:37
16 Օգոստոսի 2017
ՀՀ վարչապետը համատեղել է արձակուրդն ու բիզնես–ծրագրերը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Վարչապետներն, այնուհետև, մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին:
15:10
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում կան տարածքներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից. Ա. Աղասյան
Խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել։