482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ռուբեն Ջաղինյանի հետ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ առավել քան բարեկամական են. Ամիրյան
14:28
09 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հանրային ռադիոյի ղեկավար Արմեն Ամիրյանը, որը երեկ աշխատանքից ազատվելու  դիմում է ներկայացրել, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում այդ առթիվ դարձյալ գրառում է արել:

«Իմ դիմումի առթիվ տարատեսակ մեկնաբանություններ սկսվեցին, որոնցից որևէ մեկն իրականության հետ որևէ աղերս չունի:Հանրային ռադիոյի աշխատակիցներին ուղղված իմ շնորհակալական խոսքում շատ հստակ շարադրել էի աշխատանքից ազատվելու դիմումիս դրդապատճառը»,-գրել է Ամիրյանը:

Արմեն Ամիրյանը կոչ է արել դադարեցնել տարատեսակ մեկնաբանությունները: «Աշխատանքից ազատվելու դիմումս սահմանադրության հանրաքվեի հետ որևէ կապ չունի, կառավարության աշխատակազմի հետ ես որևէ խնդիր չունեմ, Ռուբեն Զաղինյանի հետ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ` առավել քան բարեկամական են»,-պարզաբանել է նա:

Հայտնի է դարձել Հանրային ռադիոյի ղեկավարի հրաժարականի պատճառը և նոր ղեկավարի հնարավոր թեկնածուի անունը>>

«Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում իմ երեք տասնամյակից ավել կուտակած փորձը, մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները ես ցանկանում եմ օգտագործել մեր ոլորտի ավելի լայն շրջանակի համար: Ուստի աշխատանքից ազատվելու և խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկությունն ու որոշումը բացառապես իմն է: Եվ քանի որ հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքն արգելում է հանրային լրատվամիջոցի տնօրենին մասնակցել հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոի մրցույթին, հետևաբար, ես իմ կամքով ներկայացրեցի աշխատանքից ազատման դիմում:

Կրկին խնդրում եմ չշահարկել այս հարցը, չթիրախավորել և անհիմն չմեկնաբանել: Այլապես, նոր աշխատանքի հետ կապված իմ բարի և դրական ցանկությունը արժեզրկվում է»,-նշել է Արմեն Ամիրյանը:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:33
24 Մայիսի 2017
Խոշոր բուքմեյքերական ընկերություն է մտնում հայկական շուկա
Adjarabet խոշոր բուքմեյքերական և խաղային առցանց հարթակն է մտել հայկական շուկա։
19:31
24 Մայիսի 2017
Հայաստանը մտադիր է հրաժարվել թղթադրամներից
Հայաստանի կենտրոնական բանկը քննարկում է երկրում նոր դրամանիշերի ներդրման հնարավորությունը:
19:02
24 Մայիսի 2017
Ստեփանակերտ-Շուշի. գլխապտույտ ճանապարհորդություն օդային էքստրիմի սիրահարների համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ստեփանակերտի օդանավակայանը և «Yell Extreme Park» նախագիծը երկտեղանի ինքնաթիռներով սկսում են Արցախի տարածքում զբոսաշրջային թռիչքների իրականացումը:  
17:24
24 Մայիսի 2017
Սկանդալային Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական տվեց
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր հրաժարական է տվել:
17:08
24 Մայիսի 2017
Պայթյուն է որոտացել Վարդենիսում. հարուցվել է քրեական գործ
Չորեքշաբթի` մայիսի 24–ին, Վարդենիսում պայթյուն է որոտացել։

12:06
24 Մայիսի 2017
4 վրաստանցիներ դատապարտվել են 12-14 տարվա ազատազրկման Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնելու փորձի համար
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի 4 քաղաքացիների մեղավոր է ճանաչել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը պայթեցնելու ահաբեկչական փորձի համար։
11:30
24 Մայիսի 2017
ՀՀ–ում պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել
Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել:
08:00
24 Մայիսի 2017
Երեքշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:22
23 Մայիսի 2017
Մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում
Փոքրիկը ծնվել է տանը, ինչից հետո մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի և կերակրելու։
18:00
23 Մայիսի 2017
Գորիսում աղջիկ են «փախցրել» ամուսնության նպատակով
Գորիսում ապրիլին գրանցվել է երիտասարդ աղջկա առևանգման դեպք։
16:58
23 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին։
13:46
23 Մայիսի 2017
«Վերջին զանգը» չի հնչի Հայաստանի տասնյակ դպրոցներում
Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի «Վերջին զանգը» չի հնչի: