478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Կասպերսկի. տասը տարում համակարգչային վիրուսների քանակը 500 անգամ ավելացել է
15:14
17 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տասը տարում համակարգչային վիրուսների քանակը 500 անգամ ավելացել է, երեքշաբթի ասաց հայտնի ռուս ծրագրավորող, տեղեկատվական անվտանգության առաջատար մասնագետ Եվգենի Կասպերսկին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ելույթի ժամանակ։

«Մենք հակավիրուսային ընկերություն ենք, մեր հիմնական աշխատանքն է հավաքել տարբեր տրոյանական ծրագրեր և վիրուսներ, մշակել դրանք և տեղադրել վնասակար նյութերի տվյալների արխիվում։ Տասը տարի առաջ մեր հավաքած վիրուսների քանակը կազմում էր մոտ կես միլիոն նմուշ։ Նախորդ տարվա արդյունքով` մեր հավաքածուում կար արդեն մոտ 260 մլն բացառիկ նմուշ», – նշեց Կասպերսկին։

«Երբ նայում եմ համակարգչային վիրուսների թվի աճին, հասկանում եմ կիբերհանցագործութայն մասշտաբները։ Գործում են տարբեր կազմակերպություններ, որոնք զբաղվում են նման հանցագործների հայտնաբերմամբ, սակայն, ցավոք, հայտնվում են նորանոր կիբերհանցագործներ, և այս բիզնեսը արգավաճում է», – նշեց Կասպերսկին։

Նա ընդգծեց, որ այս մասին են վկայում բացառիկ գրոհների թվերը, ինչպես նաև որոշ ոստիկանական քննություններ։ Կիբերհանցագործության վնասը գնահատվում է տասնյակ, հարյուր միլիոնավոր դոլարներով։

«Նոր համակարգչային վնասակար վիրուսների թիվն աճում է։ Մեզ համար դա հսկայական ծանրաբեռնվածություն է։ Հիմա մենք ամեն օր հավաքում ենք մի քանի հարյուր, հազարավոր և անգամ միլիոնավոր վնասակար ֆայլեր»,– նշեց Կասպերսկին։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
17 Օգոստոսի 2017
ՔԱԳՎ ղեկավարը Հայաստանում ավիատոմսերի գների կտրուկ նվազում է խոստացել
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը խոստացել է Հայաստանում ավիատոմսերի գների կտրուկ նվազում։
15:25
17 Օգոստոսի 2017
Լուսացույցների աշխատանքի ռեժիմը Հանրապետության հրապարակում կփոխվի
Օգոստոսի 17-ից Հանրապետության հրապարակում կկատարվի լուսացույցների աշխատանքի փոփոխություն։
15:09
17 Օգոստոսի 2017
Ծառի տակ գտած նորածնի անվանակոչությանը ամբողջ գյուղն է մասնակցել
Նորածնի խնամքով ողջ գյուղ է զբաղվում։
14:40
17 Օգոստոսի 2017
Սուրենյանը հուսադրել է շոգի սիրահարներին ու պատմել, թե ինչու անձրևները Խոսրովի անտառի կողքով անցան (ՖՈՏՈ)
Արարատյան դաշտում, մասնավորապես Խոսրովի արգելոցի հատվածում ցիկլոնը թույլ է արտահայտվել:
13:55
17 Օգոստոսի 2017
Պարզվում են նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ
Միջոցներ են ձեռնարկվում՝ նորածին երեխային վտանգի մեջ թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
12:25
17 Օգոստոսի 2017
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի երկու խաչմերուկներում
Երևանի երկու խաչմերուկներով երթևեկող տրանսպորտային միջոցները կընթանան առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:
11:43
17 Օգոստոսի 2017
«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները
Այս պահին ինքնաթիռն իրականացնում է 12-րդ թռիչքը:
10:46
17 Օգոստոսի 2017
Խոսրովի անտառում իրականացվում է օդային հետախուզություն
Իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:
20:12
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են
Չորեքշաբթի ժամը 17։30–ի դրությամբ Խոսրովի արգելոցում հաջողվել է մարել մոտ 2.5 կմ երկյանքով բռնկման հիմնական օջախները:
19:14
16 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass քարտերի թողարկումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը:
15:37
16 Օգոստոսի 2017
ՀՀ վարչապետը համատեղել է արձակուրդն ու բիզնես–ծրագրերը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Վարչապետներն, այնուհետև, մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին:
15:10
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում կան տարածքներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից. Ա. Աղասյան
Խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել։