483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2015 թվականին ընտանեկան բռնությունների թիվն աճել է. ոստիկանություն
12:58
11 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ընտանեկան բռնությունների թիվը 2015 թվականին աճել է, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության անչափահասների հարցերով վարչության պետ Նելլի Դուրյանը:

«2015 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 575  դեպք, իսկ 2015 թվականի 10 ամիսների ընթացքում 645 դեպք: Միաժամանակ, 2015 թվականին արձանագրվել է ամուսինների կողմից կանանց  նկատմամբ բռնությունների 392 դեպք և կանանց կողմից ամուսինների նկատմամբ բռնության 11 դեպք»,-նշեց Դուրյանն` ընտանեկան բռնությունների և  երեխաների նկատմամբ ոտնձգությունների թեմային նվիրված աշխատաժողովի ժամանակ:

Նրա խոսքով, 2015 թվականի 10 ամիսների ընթացքում արձանագրվել է երեխաների նկատմամբ ծնողների բռնության 56 դեպք և բռնության 85 դեպք` ծնողների նկատմամբ, ինչպես նաև ընտանիքի այլ անդամների կողմից երեխաների բռնության 13 դեպք:

Մինչև մեր վարչության կազմավորումը և  տվյալ ցուցանիշների հաշվետվությունը` տվյալները բավականին փոքր էին, սակայն այդ թվերը մեծացել են: Այսօր ավելի հաճախ են նման հարցերով դիմում ոստիկանություն, և հնարավոր է, որ այն հասարակության տեղեկացվածության բարձրացման և ոստիկանության նկատմամբ վստահության արդյունք է»,-ընդգծեց նա:

Դոիրյանը նժեց, որ դա չի նշանակում, թե նախկինում ընտանեկան բռնություններ չկային, պարզապես հասարակական հնչեղություն չէր տրվում:

Նրա խոսքով, բռնություն ամեն տեղ կա, այն եղել է, կա ու ցավոք, մշտապես կլինի բոլոր երկրներում:

«Մեր երկրում արձանագրվել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ սեռական բտնության դեպքեր, այդուհանդերձ, Հայաստանի ցուցանիշները բավականին ցածր են, քան այլ երկրներում: Սակայն, ամեն ինչ պետք է անենք ընտանեկան բռնությունների կանխարգելման, ինչպես նաև արդեն իրագործված բտնությունների բացահայտման համար»,-ասաց Դուրյանը:

Նա նաև նժեց, որ ընտանեկան բռնությունների պատճառը  միշտ չէ, որ սոցիալական խնդիրներն են, այլ հաճախ դրանք վատ դաստիարակության հետևանք են

«Բռնությունները հիմնականում իրականացնում են այն մարդիկ, ովքեր իրենց ընտանիքներում նույնն են տեսել, կամ բռնություններին զոհեր են»,-ավելացրեց Դուրյանը: -0-


Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:15
23 Մարտի 2017
Սամվել Բաբայանը չի ընդունում իր մեղքը. փաստաբան
Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
13:35
23 Մարտի 2017
Քննիչը կեղծել է սպանության փորձի վերաբերյալ քրեական գործի ապացույցը
Ըստ տուժողի, արձանագրության երկրորդ և երրորդ էջերում առկա ստորագրություններն իր կողմից չեն կատարվել։
13:07
23 Մարտի 2017
Ռուս սահմանապահները Իրանից Հայաստան թմրանյութերի ներկրման փորձ են կանխել
ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Մեղրիի սահմանային ջոկատի զինծառայողները «Մեղրի» մաքսակետի աշխատակիցների հետ համատեղ ձերբակալել են Իրանի քաղաքացու:
11:52
23 Մարտի 2017
ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպանը նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան
ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
11:40
23 Մարտի 2017
Կարեն Կարապետյանը շատ կոշտ հայհոյել է Ծառուկյանին ու Աբրահամյանին
Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արտաշատում կազմակերպված ընդունելությունը նման չէր մյուս մարզերում կազմակերպված ընդունելություններին։
10:41
23 Մարտի 2017
Սեյրան Օհանյանին նույնպես կարող են ձերբակալել
Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ են հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն։
20:26
22 Մարտի 2017
ՕՐՕ–ի հայտարարությունը` Սամվել Բաբայանի գործով. Բաբայանի հետ կապված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի
ՕՐՕ դաշինքը հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման կապակցությամբ։
20:08
22 Մարտի 2017
Ի՞նչ կարելի է ոչնչացնել «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրով. պարզաբանում է փորձագետը
Փորձագետը ներկայացրել է, թե ինչ թիրախներ կարելի է խոցել այս համալիրի միջոցով։
17:37
22 Մարտի 2017
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի փողոցներից մեկի մի հատվածի երթևեկությունը
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի փողոցներից մեկի մի հատվածի տրանսպորտային երթևեկությունը։
17:15
22 Մարտի 2017
Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը
Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
16:26
22 Մարտի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ապառիկ վարկեր՝ տրամադրված վարկի գումարի մինչև 20%-ի չափով վերադարձի հնարավորությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, գնահատելով իր բարեխիղճ վարկառուներին, ընձեռում է նրանց հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար։