481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
«Մանկական Եվրատեսիլ-2015»–ի հայ մասնակցի երգը ֆավորիտների շարքում է
16:34
12 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ 2015»–ի հայ մասնակից Միկայի «LOVE» երգը մրցույթի ֆավորիտների թվում է, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։

«Մեր ելույթի վերաբերյալ նախնական կանխատեսումները դրական են, իսկ Միկայի երգը` մրցույթի ֆավորիտների շարքում»,– նշեց Գասպարյանը։

Նա ավելացրեց, որ կարևոր չէ, թե որ տեղը կգրավի հայ մասնակիցը` հայկական թիմի համար կարևոր է արժանապատվորեն ելույթ ունենալ։

Мика, Микаел Варосян

«Կիրակի առավոտյան մենք կմեկնենք Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ նոյեմբերի 21–ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը։ Տեղական ժամանակով 22։30–ին հանդիսատեսները կկարողանան հետևել մրցույթին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ»,– նշեց Գասպարյանը։

Նա հիշեցրեց, որ մրցույթին կմասնակցեն 17 երկրներ, ինչը «Մանկական Եվրատեսիլի» համար աննախադեպ թիվ է։ Այդ փաստը, Գասպարյանի կարծիքով, խոսում է այն մասին, որ մրցույթի հեղինակությունը բարձրանում է։

Мика, Микаел Варосян

«Միկայի հետ «Եվրատեսիլի» բեմում ելույթ կունենան երեք աղջիկներ, բայց մանրամասներն առայժմ չենք հայտնի։ Կարող ենք միայն ասել, որ հեռուստադիտողներին սպասում է ուրախ, գունեղ, վառ շոու»,– նշեց Գասպարյանը։

Նա ավելացրեց, որ մրցույթից առաջ վերջին օրերը բավականին հագեցած են` դրանք ամենօրյա վոկալ և պարային փորձեր են։

Мика, Микаел Варосян

«Եվրատեսիլի» պատանի մասնակից Միկան իր հերթին նշեց, որ դրական է տրամադրված մրցույթի նկատմամբ, ավելացնելով, որ արդեն երեք տարի է, ինչ մասնակցում է «Եվրատեսիլի» ընտրական փուլերին։

«Այս տարի իմ երազանքը կատարվել է, ես ներկայացնելու եմ Հայաստանը մրցույթում, ինչի համար շատ ուրախ եմ»,– ասաց Միկան։

Նա ավելացրեց, որ այս տարի մրցույթին կմասնակցեն շատ ուժեղ և տաղանդավոր մասնակիցներ։

Мика, Микаел Варосян

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ 2015»-ն կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, Armeec համերգասրահում «Discover» («Բացահայտիր») կարգախոսով:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը։ 2009թ.–ին Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։

Мика, Микаел Варосян

Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ 12–ամյա քաղաքացի Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց պատանի երգչուհի Դալիթան։ Compass Band հայկական խումբը, որը 2012թ.–ին Ամստերդամում ներկայացրեց Հայաստանը, զբաղեցրեց երրորդ տեղը։

2013 թվականին Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Ավանեսյանը Կիևում անցկացված մրցույթում զբաղեցրեց 6–րդ տեղը։ –0–-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։
10:54
06 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումներ կան
Երեքշաբթի` դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:
08:00
06 Դեկտեմբերի 2016
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
20:27
05 Դեկտեմբերի 2016
Օտար լեզուները Հայաստանի դպրոցներում նոր հայեցակարգով են դասավանդվելու
Հայաստանի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ է մշակվում:
17:16
05 Դեկտեմբերի 2016
Նիկոլ Փաշինյան. «Աշտարակ կաթի» 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխատավարձի պարտք կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «դրամատիկ» է անվանել «Աշտարակ կաթ» ընկերությունում տեղի ունեցող իրադարձությունները:
13:38
05 Դեկտեմբերի 2016
Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետը դարձել է էլ ավելի արագ, հարմարավետ և հասանելի
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի որակի նշանակալի բարելավման և ենթակառուցվածքի արդիականացման մասին:
08:00
05 Դեկտեմբերի 2016
Հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
17:15
04 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի ամենավառ արտահայտությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է սոցցանցերի օգտատերերի ամենատարբեր հարցերի: