437.67
4.35
404.35
-2
Եղանակը Երևանում
Հայ

Զախարովա․ Որոտանի մոտ տիրող իրավիճակը վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման- սահմանազատման անհրաժեշտությունը

22:11
16 Սեպտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/նովոստի-Արմենիա/․ Սյունիքի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի խնդրահարույց հատվածներում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներն ստուգելը և դրանց վարորդներից գումար գանձելը հերթական անգամ հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը: 

Загружается новость ... "Лево"

Սեպտեմբերի 12–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել` նշելով, որ սեպտեմբերի ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Արմենպրես»
-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա հեռավար ճեպազրույցի ընթացքում մեկնաբանելով հայ լրագրողի բարձրացրած հարցը Կապան-Գորիս միջպետական ճանապարհի խնդրահարույց հատվածներում տիրող իրավիճակի և, մասնավորապես, այն փաստի առնչությամբ, որ ադրբեջանական կողմը նշված ճանապարհին ստուգում է իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը և գումարներ է գանձում նրանցից:

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակին:

«Ռուսաստանի առաջարկները այդ հարցի առնչությամբ փոխանցվել են և՛ Բաքվին, և՛ Երևանին: Մենք ակնկալում ենք, որ շուտով կստանանք պատասխան՝ հետագա ընթացքը ձևավորելու նպատակով: Զուգահեռաբար կշարունակենք Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ՝ բարձրագույն մակարդակով 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն», - նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ