526.4
7.25
475.99
+34
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում սպասվում է +40...+42. ԱՆ–ն շոգին դիմանալու միջոցներ է ներկայացնում

12:59
20 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը մարդու մոտ կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ:

Ինչպես նշում է ՀՀ առողջապահության նախարարությունը, ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը: Իր կենսագործունեության համար անհրաժեշտ հաստատուն ջերմաստիճանն ապահովելու համար ստիպված շատ ավելի ինտենսիվ են աշխատում օրգանիզմի մի շարք օրգան-համակարգեր, հատկապես սրտանոթային և շնչառական համակարգերը, ինչի արդյունքում առաջանում են գործունեության խանգարումներ:

Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ներքին օրգաններից դեպի մաշկային և ենթամաշկային ծածկույթներ արյան տեղաբախշման արդյունքում հաճախանում է պուլսը,  բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, տատանվում զարկերակային ճնշումը, շնչառությունը կարող է հաճախանալ մոտ 2 անգամ: Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ թուլանում են պայմանական ռեֆլեքսները,  առաջանում են շարժողական համակարգի խանգարումներ,  իջնում է աշխատունակությունը, ինչպես նաև արգելակվում է սեկրետոր գեղձերի հյութարտադրությունը:Ազդեցությունն առավել վտանգավոր է բացօթյա պայմաններում տարվա տաք եղանակներին ֆիզիկական ծանր աշխատանք կատարելիս, քանի որ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի աշխատանքի սուր խանգարումներ:

Загружается новость ... "Лево"

Ուլտրամանուշակագույն ճառագայթման մեծ քանակով ենթարկվելը թողնում է բացասական հետևանք. մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում, կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն և այլն:

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները.

  • Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է: Թանն իր մեջ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների և աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն այն պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
  • Ուշադիր լինել արևահարվելուց: Ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում չընդունել  արևային լոգանք:
  • Ցանկալի է կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, խրախուսելի է` բամբակյա կտորից հագուստ:
  • Աշխատել հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:
  • Հեղուկներ ընդունելիս շատ չսառեցնել, ցանկալի է խմել գոլ կամ մի փոքր հովացրած:
  • Հնարավորինս զերծ մնալ շաքարավազ պարունակող գազային ըմպելիքներից:
  • Չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում երկար ժամանակ չգտնվել, երկարատև արևի տակ կայանված փոխադրամիջոցներում չնստել:
  • Արգելվում է երեխաներին և ընտանի կենդանիներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
  • Խրախուսվում է, որ երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:
  • Խուսափել ցերեկային ամենաշոգ ժամերին բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից:
  • Պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:02
24 Օգոստոսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տոնական գեղեցիկ օր էր կազմակերպել պրոֆեսոր Ռ․Յոլյանի անվան հեմատոլոգիայի կենտրոնում բուժում ստացող երեխաների համար։
12:00
24 Օգոստոսի 2019
Ոստիկանությունը կսկսի «մաքրել» Ամուլսարն ակտիվիստներից
Ոստիկանությունը սեպտեմբերի 4–ից կսկսի Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքի «մաքրում» ակտիվիստներից:
10:00
24 Օգոստոսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)։

20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը:
19:00
23 Օգոստոսի 2019
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
18:46
23 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:
16:48
23 Օգոստոսի 2019
ՀՀ ՌՈ գնդապետը մեղադրվում է 68,1 մլն դրամի կաշառք ստանալու մեջ
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
15:14
23 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
14:49
23 Օգոստոսի 2019
Փաշինյանն առցանց ասուլիս կանցկացնի ELARD–ի հետ Ամուլսարի հարցով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանդիպել է ջերմուկցիների հետ
14:10
23 Օգոստոսի 2019
Հայ բժիշկները 7 ժամ շարունակ մասնիկ առ մասնիկ վերականգնել են պացիենտի դեմքը (ՖՈՏՈ)
Դիմածնոտային բարդ վիրահատություն է կատարվել «Հերացի» համալսարանական հիվանդանոցում։
10:56
23 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ։