527.46
7.22
475.92
+33
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կրկին տրանսպորտային ճգնաժամ է. 250 ավտոբուսի վարորդներ հրաժարվում են դուրս գալ երթուղի

11:17
07 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանի հյուսիսային շրջանների բնակիչները կրկին բողոքում են հասարակական տրանսպորտի հետ կապված լուրջ խնդիրներից։

Սոցցանցերի օգտատերերի հաղորդմամբ, Ավանում միանգամից երկու երթուղու վարորդներ դուրս չեն եկել երթուղի։ Նրանք գործադուլ են հայտարարել, ինչի հետևանքով քաղաքացիները չեն կարողանում հասնել քաղաքի կենտրոն, խնդիրն ավելի շատ խորանում է Ավանը կենտրոնի հետ կապող Մյասնիկյանի պողոտայի վրա առաջացած հսկայական խցանմամբ։ 

Իրավիճակը Facebook–յան իր էջում մեկնաբանել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է», – նշել է Կարապետյանը։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, բողոքի ակցիային մասնակցում է ավտոբուսի ավելի քան 250 վարորդ, որոնք դեմ են ավտոբուսի վարորդի գլխավերևում տեղադրված տեսախցիկներին և հատուկ արկղերին, որոնք նախատեսված են ուղեվարձը հավաքելու համար։

Վարորդների խոսքերով, արկղը տեղադրված է արգելակման ձողի մոտ և վտանգ է ներկայացնում, քանի որ վարորդը ղեկը կառավարելու ժամանակ լուրջ խոչընդոտի է հանդիպելու, իսկ դրա հետևանքով չի բացառվում՝ վթար տեղի ունենա:

Միաժամանակ վարորդները ներկայացնում են մի շարք պահանջներ` նշելով, որ դիսպետչերական կետերում չկա որևէ պայման, այդ թվում` սանհանգույց և հանգստի սենյակ։

Ավտոբուսների վարորդները նաև նշում են, որ մինչև վարորդի խցիկում տեսախցիկներ տեղադրելը պետք է ստեղծել պայմաններ փողոցով նորմալ երթևեկելու համար, քանի որ փողոցներում և հատկապես կանգառներում բարձիթողի վիճակ է։ Հաճախ անհնար է կայանել ուղևորներին իջեցնելու կամ նստեցնելու համար, իսկ այլ վայրերում կայանալու համար վարորդները տուգանվում են։

Վարորդները պահանջում են, որպեսզի քաղաքապետարանը լուծի կուտակված խնդիրները, հակառակ դեպքում սպառնում են շարունակել բողոքի ակցիան։

Նրանք նաև ներողություն են խնդրել բնակչությունից պատճառած անհարմարության համար` նշելով, որ չեն կարող աշխատել ստրուկի պես օրական 14 ժամ 60–70 հազար դրամ աշխատավարձով։

Հիշեցնենք, որ փետրվարին էլ էր ստեղծվել նման իրավիճակ նույն վարչական շրջանում, քանի որ Երևանի քաղաքապետարանը փորձում էր աշխատանքից ազատել «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենին։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
18 Օգոստոսի 2019
Հայաստանը նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը. խաղողօրհնեքի ավանդույթներն ու պատմությունը
Հայ Առաքելական Եկեղեցին կիրակի նշում է ամենակարևոր տոներից մեկը՝ Խաղողօրհնեքը կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:
21:20
17 Օգոստոսի 2019
Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք. Փաշինյան
«Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ բոլոր ոլորտներում», - ասաց նա:
13:58
17 Օգոստոսի 2019
Երևանում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը (ՖՈՏՈ)
Վահագն Վերմիշյանը հանդիպել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ:
10:30
17 Օգոստոսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 12-16)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 12-16)։
21:01
16 Օգոստոսի 2019
«Մակարով», թմրանյութեր, հաշիվպարզոցի. Երևանում ոստիկանները զինված բախում են կանխել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին 13 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն, նրանց մոտ հայտնաբերվել է զենք–զինամթերք։
20:32
16 Օգոստոսի 2019
Հայաստանում Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել քննիչին. հարուցվել է քրեական գործ
Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել ՊԵԿ–ի պաշտոնյային։
17:56
16 Օգոստոսի 2019
Փաշինյանը հանձնարարել է լրամշակել օրենսդրությունը որդեգրման ոլորտում
Երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել ուրբաթ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
17:08
16 Օգոստոսի 2019
Դատարանը սահմանել է «Security Dream» ՍՊԸ–ի հաշվապահների խափանման միջոցը
Հայաստանի դատարանը սահմանել է «Security Dream» ընկերության երկու հաշվապահների նկատմամբ խափանման միջոցները փաստաթղթերի կեղծման և խարդախության քրեական գործի շրջանակում:
16:55
16 Օգոստոսի 2019
ՀՀ և ՌԴ օմբուդսմենները քննարկում են աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության հարցերը
Մոսկվայում ուրբաթ կայացել է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի հանդիպումն իր ռուս գործընկեր Տատյանա Մոսկալսկայայի հետ։
16:31
16 Օգոստոսի 2019
«Ռուս շահագործողների» մասին հոդվածը պատվիրված է. «ԳեոՊրոՄայնինգ»-ը հանդես է եկել հայտարարությամբ
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված լրատվամիջոցներին։
14:25
16 Օգոստոսի 2019
«Վարչապետն է Ձեր զբոսավարը». Հայաստանը բարձրացնում է երկրի զբոսաշրջային գրավչությունը (ՖՈՏՈ)
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։
11:46
16 Օգոստոսի 2019
Հայաստանում ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է (ՖՈՏՈ)
«Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո», - գրել է նախարարը։