441.06
4.43
403.38
+3
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը (ՖՈՏՈ)

17:12
10 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամփոփվել են 2019 թվականի օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային տարածքում բռնկված հրդեհի արդյունքում ստեղծված իրավիճակում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված գործողություններն ու միջոցառումները, որոնց արդյունքում կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը: 

Дзюник сарнаран, эпидемия

Օգոստոսի 27-ին, հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո, Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տեղում կատարված ուսումնասիրության (ակնադիտական զննման) արդյունքում, արձանագրվել է հրդեհված սառնարանային տարածքում ամբողջովին կամ մասնակի այրված հիմնականում կենդանական ծագման սննդամթերքի առկայություն: Հայտնաբերված սննդամթերքը չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության չափանիշներին և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին, ուստի հանձնաժողովի կողմից համարվել է վտանգավոր և ոչնչացման ենթակա: 

Дзюник сарнаран, эпидемия

Սառնարանային տարածքում առկա վտանգավոր սննդամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության, բնապահպանության և ընդերքի, առողջապահական և աշխատանքի, քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, Երևանի քաղաքապետարանի, ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի, ՀՀ Զինված ուժերի զորքերի վարչության ՌՔՔՊ բաժնի, ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչներ:

Վտանգավոր սննդամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքներն անցկացվել են 2019 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը: Այդ ընթացքում տարածքից դուրս է բերվել 1015 տոննա (142 բեռնատար) վտանգավոր սննդամթերք, որից 170 տոննան մաքսային հսկողության: 

Дзюник сарнаран, эпидемия

Վտանգավոր սննդամթերքը լցվել է Նուբարաշենի աղբավայրում հատուկ այդ նպատակով առանձնացված տարածքում փորված հորերը, ախտահանվել է և ապա ծածկվել առնվազն 1.5 մետր հողածածկով: Բոլոր մեքենաները սառնարանի և աղբանոցի տարածքից դուրս գալուց հետո մանրակրկտորեն ախտահանվել և լվացվել են: Ախտահանվել են նաև «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի բոլոր սառցախցերը, բակային ու հարակից տարածքները (նշված միջոցառումների ժամանակ օգտագործվել է 60 հրշեջ մեքենա 130տ. ախտահանիչ լուծույթով):

Дзюник сарнаран, эпидемия

Օգոստոսի 19-ից սկսած, ահազանգը ստանալուց անմիջապես հետո, Տեսչական մարմնի աշխատակիցները հերթապահել են հրդեհի վայրում՝ արձանագրել սառնարանի դեռևս չայրվող հատվածից դուրս հանվող մթերքի տեսակներն ու այն կազմակերպությունները, որոնց մոտ դրանք տեղափոխվում են: Վերցվել են նմուշներ և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Ընկերությունները պարտավորվել են սննդամթերքը չիրացնել մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքների հրապարակումը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ